Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արդեն 7 ժամից ավել է` դատարանը քննում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը․ «Մեր ձևով»Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի 16-ամյա Թուփաք Շաքուրի հազվագյուտ աուդիոձայնագրությունը աճուրդի է հանվել Կրեմլը դրական է գնահատել Հռոմից, Փարիզից և Բեռլինից Մոսկվայի հետ երկխոսության վերաբերյալ ազդանշանները. Կրեմլի խոսնակՊԵԿ-ի 3 պաշտոնյա և ևս 1 անձ կալանավորվել են. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Ուիթքոֆն Իրանի հարցում դիվանագիտական լուծման համար 4 խնդիր է առաջադրել Հակաեկեղեցական արշավը ձախողված է․ Ավետիք ՉալաբյանՉենք հանդուրժելու ադրբեջանական ներկայությունը Հայաստանում․ Անահիտ ՊատատյանՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր«Շուտով ձեզ պիտի ներկայացնեմ հագուստի իմ բրենդը». Արմինկա ԵԱՏՄ-ն և Ռուսաստանը՝ Հայաստանի տնտեսության առանցքում․ թվեր, շուկաներ և կախվածություններ Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը Վայ այն ընդդիմադիր ուժին, որը դեմ կգնա ընտրություններում մեկ միասնական բևեռով հանդես գալու ժողովրդի պահանջին․ Էդմոն ՄարուքյանՆոբելյան մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել, կիսվել կամ փոխանցվել ուրիշներին. Նորվեգիայի Նոբելյան կոմիտեԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է UFC-ի նախագահը խոսել է Արման Ծառուկյանի ապագայի մասին Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անհամաչափ է, ենթակա է բեկանման. գլխավոր դատախազը հրապարակեց բողոքը

Առաջին ատյանի դատարանը ապօրինի և անհիմն դատական ակտ է կայացրել` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին Վերաքննիչ քրեկան դատարանում Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը;

Գլխավոր դատախազի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունն անհամաչափ է և որոշումը ենթակա է բեկանման։

Ըստ Դավթյանի՝ ստեղծված իրավիճակում  Քոչարյանի նկատմամբ կիրառվելիք միակ համաչափ խափանման միջոցը կալանավորումն է։

«Դատական ակտի վերլուծությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականներ հնչեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ։ Զավեշտալի ենք համարում, որ գործն,  ըստ էության վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով գործի ողջ նյութերը, իր որոշման մեջ կրավորական կերպով արձանագրել է հիմնավոր կասկածի առնչությամբ նախորդ դատարանների դիրքորոշումները՝ ակնհայտորեն ունենալով ավելի մեծ չափով նյութեր, քան նախկինում խափանման միջոցներին անդրադարձած մյուս դատարանները»,–ասաց նա՝ հավելելով, որ մեղադրանքի կողմի գնահատմամբ՝ սա ոչ այլ ինչ է, քան տվյալ գործով արդարադատություն իրականացնելուց խուսափելու միտում։

Արթուր Դավթյանի խոսքով՝  բացի այն, որ դատարանը ձեռքի տակ ուներ քրեական գործի ողջ նյութերը, մեղադրանքի կողմը մանրամասն ներկայացրել է մեղադրյալին մեղսագրված արարքներով հիմնավոր կասկածի առկայության փաստը։

Անդրադառանլով Ռոբերտ Քոչրյանի խափանման միջոցին, գլխավոր դատախազը հայտարարեց, որ խափանման միջոցի ընտրությունը չպետք է լինի ինքնանպատակ։

«Մենք բազմաթիվ այլ գործերով հազար անգամ ծանրութեթև ենք անում խափանման միջոցի ընտրության անհրաժեշտությունը»,–ասաց նա և հավալեց.

«Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված արարքները բարդ, կազմակերպված, հստակ դերաբաշխմամբ հանցավոր սխեմայի դրսևորումներ են, որի դերակատարները տվյալ պահին ծառայել են պետական ապարատում և կախվածություն են ունեցել մեղադրյալից։ Պետական ապարատի մի զգալի հատված մասնակցություն է ունեցել հանցավոր գործունեությանը։ Գործով մեղադրյալներ են այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավարը, պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը։ Մեղսագրված իրադարձությունների ընթացքում 10 անձինք են զոհվել, որոնց սպանությունների շղթայական բացահայտումն ակտիվ ընթացքի մեջ է։ Նման բարդ սխեմայի, մյուս կողմից քննության  ակտիվ ընթացքի պարագայում ակնհայտ չէ՞ արդյոք գործում ներգրավված անձանց փոխադարձ շփումների, օբյեկտիվ քննությանը խոչընդոտներ ստեղծելու մոտիվացիան»,–հայտարարեց նա։

Ըստ գլխավոր դատախազի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից առկա է գործի օբյետկտիվ քննությանը խոչընդոտելու ռիսկ։

«Մեր օրենսդրությամբ նախատեսված ոչ մի այլ բնույթի խափանման միջոց չի կարող բացառել մեղադրյալի շփումները, պայմանավորվածությունները գործով անցնող անձանց հետ»,–ասաց նա՝ ընդգծելով, որ առաջին ատյանի դատարանը ապօրինի և անհիմն դատական ակտ է կայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը։

«Գտնում ենք, որ այդ խափանման միջոցը անհամաչափ է, ենթակա է բեկանման և ստեղծված իրավիճակում միակ համաչափ խափանման միջոցը կալանավորումն է»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։