Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԹրամփի կոչերը Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը. Պեսկով Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ Սավգուլյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

«Բոլթոնի պլանը» կրկին սեղանին է. ի՞նչ գին կարող են վճարել Արցախն ու Հայաստանը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառում է արել այն մասին, որ անհամբեր սպասում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների Վաշինգտոնում հունիսի 20-ին տեղի ունենալիք հանդիպմանը: Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ պատրաստ է օգնել տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը:
 
Գաղտնիք չէ, որ Հայաստանում հեղափոխությունից հետո օրակարգ բերվեց, այսպես կոչված, Բոլթոնի պլանը, որը Արցախի հարցում ենթադրում է «փող տարածքների դիմաց» բանաձևի կիրառում: Առերևույթ Փաշինյանը տվել էր իր համաձայնությունը, սակայն հետագայում, հատկապես Ալիևի հետ դավոսյան հանդիպումից հետո, ինչ-որ բան այնպես չգնաց: Ընդ որում՝ անմիջապես Փաշինյանի՝ «Բոլթոնի պլան»-ից «թռնելուց» հետո խաղի մեջ մտավ հայտնի ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով խոսեց Հայաստանի մասին եւ իր աջակցությունը հայտնեց Հայաստանի քաղաքացիական հասարակությանը «երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի կառուցման համար»: Այժմ պետք է հասկանանք, թե Սորոսի ծախսերը ինչ գին կարժենան Հայաստանի համար:
 
Ջոն Բոլթոնի ծրագրի թիրախը Իրանն է, դրա իրականացման հարցում գործընկերներ են Թուրքիան եւ Ադրբեջանը (վերջինիս որպես բոնուս խոստացվել է հենց Ղարաբաղը), իսկ ռազմավարական թիրախը Ռուսաստանն է: Հայաստանին այս խաղում խոստացվել է «տարածաշրջանային տնտեսական ներուժի իրագործմանն ուղղված որոշ փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացում»: Ամերիկացի դիվանագետի պլանը ենթադրում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ իր հասարակությանը նախապես պատրաստելով «խաղաղությանը»: Փաշինյանն, իհարկե, չէր կարող չգիտակցել այդ ծրագրի իրականացման հետևանքները՝ իշխանությունը պահելու համատեքստում: Այսօր, սակայն, մենք տեսնում ենք մի գործընթաց, որը տանում է Բոլթոնի պլանի վերակենդանացմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Միևնույն ժամանակ, հարց է՝ արդյո՞ք Փաշինյանը դուրս էր եկել այդ պլանից, ինչպես փորձում էր ներկայացնել իր հրապարակային հայտարարություններով և կեցվածքով, թե՞ դա ընդամենը ներքին լսարանին հանգստացնելուն ուղղված քայլ էր:
 
Այսօր, սակայն, Փաշինյանը չի կարող հապաղել, քանի որ փողի այլընտրանքային աղբյուրներ գտնելու Փաշինյանի բոլոր փորձերը ձախողվել են՝ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՌԴ-ն չեն ցանկանում շոշափելի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Փաշինյանի կառավարությանը, ինչը չես ասի ԱՄՆ մասին; Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ կոնգրեսը հաստատել է Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլար տրամադրելու որոշումը: Արդյո՞ք Բոլթոնի հետ եռակողմ հանդիպմանը ընդառաջ այս քայլը հստակ ուղերձ չէ Հայաստանի իշխանություններին...