Վրացի և ռուս խորհրդարանականների վեճի ժամանակ հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ վրացի և ռուս խորհրդարանականների վեճի ժամանակ հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը։ «․․․Մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք» - ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հենց այսպես է պարզաբանել մեր պատվիրակության քայլը ֆեսյբուքյան ուղիղ տեսակապով։
Վստահաբար կարելի է պնդել, որ Հայաստանի պատվիրակության ակտը չի կարող հասկանալի լինել ո՛չ բարեկամ ռուսների, ո՛չ եղբայր վրացիների համար։ Չկա աշխարհում որևէ վեճ, որի ժամանակ եղբայր ու բարեկամը կարող են այդպես դիրքավորվել։ Այս ոչ նրբանկատ քայլը չի կարող աննկատ անցնել։ Իմ համոզմամբ պետք էր մնալ խորհրդարանի դահլիճում՝ փորձելով ստանձնել դրական միջնորդարար դեր։
Համոզված եմ՝ թե՛ վրացիները, թե՛ ռուսները Հայաստանից բոլորովին այլ գործողություն են ակնկալել, ուստի այս քայլին դիմելուց առաջ, եթե ավելի առողջ միտք չի հայտնվել պատվիրակության մոտ, պետք էր պարզապես կապվել ՀՀ ԱԳՆ-ի համապատասխան վարչության հետ։
Տարածաշրջանը չափազանց զգայուն զարգացումների շրջափուլում է, և ցանկացած չհաշվարկված այսպիսի քայլ կարող է տևական հետևանք թողնել շատ կարևոր հայ-վրացական և կրկին չափազանց կարևոր հայ-ռուսական հարաբերությունների վրա»։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը