Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր երկրում՝ հազարավոր մարդիկ կանգնած են այս խնդրի առաջ․ Նարեկ ԿարապետյանԵՄ-ում չեն կարողացել համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ռուսաստանը մշակում է նոր հիպերձայնային զենք, հայտնել են Գլխավոր շտաբում Amazon-ը դարձել է ԱՄՆ ամենամեծ ընկերությունը տարեկան հասույթի գծով՝ առաջ անցնելով Walmart-իցԱջափնյակում տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՄակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Versace-ն ներկայացնում է Pivot պայուսակը. 3,300 դոլար արժողությամբ դասական պայուսակի նոր մեկնաբանությունըՓաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով սրտիկ է ցույց տալիս, ձեզ վերագրո՞ւմ եքՈչ ոք չի կարող չեղարկել Արցախյան նոր շարժման հնարավորությունը. Աննա ԿոստանյանՆորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան. Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք Մեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք․ հարցում Տավուշի մարզումԻրենց մեծ պարգևավճարներ, իսկ թոշակառուն ծախսելու տեղ չունի՞ և ծախսելու ձևը չգիտի՞«40 տարեկանում մայրանում եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու». Լիլի ՄորտոՃապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետՄենք մտածում էինք` լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ապրել Ադրբեջանի կազմում․ «Համահայկական ճակատ» ՇարժումԹրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWSՖուտբոլիստները պայքարում էին մեկը մյուսի համար. «Նոա»-ի գլխավոր մարզիչ Մեր ուժերը պետք է համադրենք գաղափարակից այլ կառույցների հետ և լինենք միասնական․ Ավետիք ՉալաբյանԱմեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ
Քաղաքականություն

ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը․ ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Վիգեն Քոչարյանի թեկնածությունը: Նրա ընտրության հարցը քննարկվում է ԱԺ լիագումար նիստում:

«ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն՝ «Իմ քայլը» խմբակցությունը  Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին»,-ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց խմբակցության կողմից ՀՀ ԲԴԽ իրավաբան, գիտնական անդամի պաշտոնում առաջադրված Վիգեն Քոչարյանի թեկնածությունը:

Վիգեն Քոչարյանը ծնվել է 1972 թ. Երևանում: 1988-1993թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը: 1993-1996-ին սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Ավելի քան 42 գիտական աշխատությունների հեղինակ է: 1999-ին մասնակցել է ԱՄՆ Բերգլիի համալսարանի երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրին: 2000-ին սովորել է Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի սահմանադրական և իրավական քաղաքականության ինստիտուտում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1996-ից: 1996-2006-ին եղել է ԵՊՀ սահմանադրական և միջազգային իրավունքի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու է և դոցենտ: 2006-2015թթ հանդիսացել է եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ: 1998_2008-ի եղել է ՀՀ իրավաբանների միության գործադիր տնօրեն: 1999-2003-ին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է: 2001-2014թթ ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի ՀՀ-ն ներկայացնող անդամ: 2015-2019թթ եղել է ՀՀ արդարադատության փոխնախարար: