Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համար

Ինչո՞ւ Փաշինյանն արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը

ՄԱԿ-ում բազմաթիվ հանդիպումներ ու ելույթներ ունեցած Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած ընդունելությանը, թեև տրամաբանությունը հակառակն էր պահանջում։ Ըստ ընդունված կարգի, ԱՄՆ նախագահն ընդունելության է հրավիրում ՄԱԿ անդամ պետությունների ղեկավարներին, ովքեր մասնակցում են ԳԱ նստաշրջանին:

Այս տարի հարյուրավոր երկրների ղեկավարներ մասնակցել են այս ըդնունելությանը, որը տեղի է ունեցել Մետրոպոլիտեն թանգարանում սեպտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 18:00: Այդ օրը Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ, սակայն Էրդողանն ավարտելով բոլոր հանդիպումները մեկնել է ԱՄՆ-ից, չմասնակցելով ընդունելությանը: Ինքը՝ Փաշինյանն էլ չի մասնակցել։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, այդ ընդունելությանը չմասնակցելն անհարգալից վերաբերմունք էր հեռացող նախագահի հանդեպ: «Մեկա դու գնացող ես» մոտեցումը սխալ էր: «Բայդենին պետք է հանդիպեր, թեկուզ կարճատև զրույց ունենար: Էլ չեմ ասում, թե անձամբ ինչ աննախադեպ աջակցություն է ստացել հեռացող Բայդենի վարչակազմից:

Հաջորդ կարևոր պահը. «Մեր նախկին դեսպաններն ու նախարարներն էլ կփաստեն, որ հեռացող պաշտոնյաներն իրենց գործըննկերներին հարցնում են «I have limited time left in office. What can I do for you?»: Իհարկե այստեղ ԱՄՆ-ից կարելի է ինչ որ բան խնդրել և ստանալ, ինչպես հաճախ արել են աշխարհի տարբեր առաջնորդներ, այդ թվում մեր նախկին երեք վարչակազմերի ներկայացուցիչները»,- հիշեցրել է ամերիկագետը:

Թե որն է չմասնակցելու պատճառը, հայկական կողմից ողջամիտ բացատրություն չի հնչել։ Եթե ցանկանում էր այդկերպ քծներ ՌԴ-ին, ապա նույն ՄԱԿ-ում ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպմանը Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել։ 

Լալա Մուսայելյան