Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան
Քաղաքականություն

Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին «ուրախավտոբուսային» քարոզչական հերթական այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ զորահանդեսանման մի բան, այնուամենայնիվ, նախատեսում է անցկացնել: Փաշինյանը դա մասնավորապես «փաթեթավորել» է այն կերպ, որ բազմապատկած արտաքին պարտքն իբր ծախսել է բացառապես սպառազինություն ձեռք բերելու վրա: Նա, ի մասնավորի, ասել է. «Մտածում ենք, որ առաջիկայում հրապարակային ցույց տանք, որ մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը: Մենք ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու, դա երևի մայիսին տեղի կունենա, որ ցույց տանք՝ ինչ ենք արել, ինչ ենք ձեռք բերել: Ընդ որում, մենք ցուցադրելու ենք միայն մեր իշխանության օրոք և 2022 թվականից հետո ձեռք բերված սպառազինությունը»:

Դե, դա հասկանալի է: Նկատի ունենք այն, որ միայն «2022-ից հետո ձեռք բերածը» ցուցադրեն: Չէ՞ որ նախորդ տարիներին հայ ժողովրդի համահավաք ջանքերով ձեռք բերած սպառազինության ու ռազմամթերի մի շատ մեծ մասը (տարբեր տվյալներով՝ 3-5 միլիարդ դոլարի) Փաշինյանի վարած «քաղաքականության» ու պատերազմի «ինքնատիպ» կառավարման հետևանքով թողնվեց թշնամուն՝ որպես ռազմավար: Հետո էլ, միևնույնն է, իրենց նպատակը «ապացուցելն» է, թե նախկինում բան չի եղել, իրենք են լիքը բան առել:

Այն, որ Փաշինյանն ընտրություններից առաջ անգամ տեսախցիկների առաջ ջերմեռանդորեն կրծվող եգիպտացորենի կողրի թելիկներն է փորձելու օգտագործել քարոզչության կամ փիարվելու համար, ակնհայտ էր: Բայց նույնիսկ դա չէ բուն հարցը, այլ այն, թե ինչպես է Փաշինյանը ավանսով համարյա ներողություն խնդրում այդ քարոզչական, ակնհայտորեն նախընտրական զորահանդեսի համար: Փաշինյանը հայտարարում է. «Մենք, սակայն, դա անում ենք խաղաղությունն ընդգծելով և խաղաղության համատեքստում. խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն»:

Եթե վերծանենք Փաշինյանի այս խոսքերը ավելի պարզ արտահայտություններով, ապա նա, ըստ էության, Ալիևից ու Էրդողանից թույլտվություն է հայցում՝ զորահանդես անելու և սպառազինություն ցուցադրելու համար: Ոնց որ ասի. «Մի անհանգստացեք ու չնեղանաք, այս սպառազինությունը, այս զենքերը ձեր դեմ չեն ուղղված, ձեզանից պաշտպանվելու համար չեն, ձեզ նեղացնելու համար չեն, ինձ ուղղակի «վիզ» պետք է ընտրվել»:

Պարզ ասած՝ չի էլ թաքցնում, որ նույնիսկ զորահանդեսն է միմիայն նախընտրական դրսևորում: Իսկ թե որքան վիրավորական է այս ամենը երկրի, պետության համար, ավելորդ է նշել...

Այնինչ, կար ժամանակ, երբ զորահանդեսը պետության, պետականության խորհրդանիշ էր, ուժի ցուցադրություն, ամրության ցուցադրություն, գործոն լինելու ցուցադրություն: Երևի տեղին է հիշել հայտնի «անեկդոտանման» երկխոսությունը, երբ մեկը մյուսին հարցնում է. «Ախր, ե՞րբ է լավ լինելու»: «Արդեն եղել է»,-ասում է մյուսը: «Ե՞րբ»: «Երբ կարծում էինք, թե վատ է»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում