Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի մարզային այցերից մեկի ժամանակ տեղի ունեցած մի դրվագ ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա զրուցում մի երեխայի հետ և հարցնում՝ գնալո՞ւ ես ընտրությունների, ո՞ւմ օգտին ես քվեարկելու։ Անչափահաս երեխան ասում է՝ «ոնց որ 29 տոկոսը ձեզ են ընտրելու», ինչին Փաշինյանը արձագանքում է՝ «քիչ է, 65 պետք է ընտրեն»։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա պարզապես անմեղ երկխոսություն է երեխայի հետ։ Կարող են նաև ասել, թե կատակ է արել, շատ լավ գիտի, որ երեխան ընտրելու իրավունք չունի: Սակայն խնդիրը նույնիսկ դա չէ, այլ այն, որ քաղաքական միջավայրում նման դրվագները հաճախ ստանում են այլ ընկալում: Փաշինյանն ընդհանրապես հաճախ է «հանդիպում» երեխաների հետ: Դե, հանդիպում, հանդիպում է, սակայն խնդիրն այն է, որ նման տեսանյութերը ակտիվորեն տարածվում են սոցիալական ցանցերում:
Ընտրական և քաղաքական գործընթացների մեջ երեխաների ներգրավումը պարզապես անթույլատրելի է և հակասում է այն սկզբունքին, որ անչափահասները պետք է դուրս մնան քաղաքական պայքարից։ Երեխաները չեն կարող լինել քարոզչական գործընթացի մաս, նույնիսկ եթե այդ ամենը տեղի է ունենում զրույցի կամ կատակային ձևաչափով։
Եթե նմանատիպ դրվագ տեղի ունենար որևէ այլ քաղաքական ուժի մասնակցությամբ, իշխանության ներկայացուցիչները, հավանաբար, առաջինը կլինեին, ովքեր կոկորդ կպատռեին երեխաներին քաղաքականության մեջ ներգրավելու փորձերի մասին հայտարարելով։ Ավելին, եթե նման բան տեղի էր ունենում նախկինում, ընդդիմադիրներն ու տարաբնույթ ՀԿներ պատռում էին իրենց: Իսկ հիմա փաստորեն... «կարելի՞» է:
Բնականաբար, չի կարելի: Որքան էլ առաջին հայացքից հենց նշյալ դրվագը կարող է թվալ սովորական խոսակցություն, դրա լայն տարածումը և բովանդակությունը կրկին բարձրացնում են կարևոր մի հարց. երեխաները պետք է լիովին դուրս մնան քաղաքական պայքարից և նախընտրական քննարկումներից, ու նրանց օգտագործումը քաղաքական նպատակներով անթույլատրելի և դատապարտելի է։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան