Դու կյանքում պիտի մատ թափ տվող եղած լինես, որ մատ թափ տաս. Գեւորգ Պետրոսյանն՝ Ալեն Սիմոնյանին
ԱԺ-ն այն հարթակը չէ, որ Էդմոն Մարուքյանի գնահատականները հնչեցվեն բոլորովին այլ օրակարգերի ժամանակ: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախօրեին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում արված հայտարարությանը եւ դրա այսօրվա արձագանքներին: Մասնավորապես, Մարուքյանը խոսելով Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման անհրաժեշտության մասին Քաղավիացիայի պետ Տաթեւիկ Ռեւազյանին անվանել էր «սիրուն աղջիկ» իսկ կառավարությանը՝ «փայլուն կառավարություն»: Սա բուռն բանավեճերի առիթ էր դարձել ԱԺ-ում:
«Մենք քննարկում ենք օրենք, ու հանկարծ վեր են կենում ու սկսում են խոսել Էդմոն Մարուքյանի արտահայտություններից: Ամեն մեկս էլ օրվա մեջ տարբեր արտահայտություններ ենք անում: Եթե կենցաղային մեր արտահայտությունները բերեն ստեղ հնչեցնեն, ժողովուրդը մեզ դրա համա՞ր է ընտրել, որ այստեղ անձնական հարցեր լուծենք:
Ես այսօր ամաչեցի ոմանց պահվածքից, որ ԱԺ ամբիոնը ծառայեցնում են տարբեր մարդկանց հաթաթա տալու համար՝ էս կանեմ , էն կանեմ: Էդ հաթաթա տվող մարդիկ պետք է հետադարձ հայացք նետեն եւ տեսնեն, թե ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ: Մենք այս կեցվածքը քննադատում ենք, որ ԱԺ ամբիոնից տարբեր հարցեր են բարձրացնում. Մեկը մարմաջ ունի ՍԴ-ի վերաբերյալ իր նախկին դատողությունները խպմբագրելու, մյուսը՝ մեկին սրբացնելու, անձնական շահեր առաջ տանելու: Մեր կոչն այն է, որ հիշենք, թե ինչի համար ենք այստեղ հավաքվել»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե եթե էստեղ մարդիկ հեգնում են, իրենք այնքան կհեգնեն, որ պակաս չի թվա, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ դա իր համար այնքան աննշան դրսեւորում է, որ ինչ-որ մեկը մատ է թափ տալիս. «Մատ թափ տալը էդտեղից չպետք է լինի: Դու կյանքում պետք է մատ թափ տվող եղած լինես, որ էստեղից մատ թափ տաս: Բայց այստեղ մատ թափ տալու տեղ չի, անգամ եթե դու այնպիսի անցյալ ունես, որը քեզ թույլ է տալիս»:
Կրկին հիշատակելով Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Էս երկրի ամենամեծ հարցն այն է, թե ասենք, Մարուքյան Էդմոնն ինչ է ասել ինչ-որ մի ենթադրյալ կամ իրական գեղեցկուհու մասի՞ն: Սա՞ է մեր հարցը»:
Նա հեգնանքով հավելեց. «Մենք հո չե՞նք մոռացել, որ տնտեսական հեղափոխությունը թակել է մեր դուռը, հո չե՞նք մոռացել, որ ներդրողները հերթ են կանգնել դռան հետեւը»:
Գեւորգ Պետրոսյանը չցանկացավ մեկնաբանել Էդմոն Մարուքյանի հայտարարության բովանդակությունը. «Ես Էդմոն Մարուքյանին հարգում եմ, բայց ես իր մեկնիչը չեմ»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը