Ոստիկանները նկատեցին գողություն անող կնոջը և հետևեցին նրան, միայն իմանաք, թե հետո ինչպես վարվեցին նրանք կնոջ ու նրա ընտանիքի հետ…
Երեք երեխաների մայրը խանութում գողություն էր անում, դա նկատեցին ոստիկանները և որոշեցին հետևել նրան, մտածելով, որ նրա միջոցով կհայտնաբերեն հանցակից ընկերներին:
Ոստիկանները հետևեցին կնոջը:
Երբ կինը հասավ տուն դռան մոտ նրան անհամբեր սպասում էին երեք մանկահասակ երեխա: Տեսնելով մայրիկին նրանցից մեկը հարցրեց.
— Մամ, ինչ որ բան բերեցի՞ր:
Մայրը գլխով արեց ու նրանք ուրախացած վազեցին ներս:
Երբ կինը ցանկանում էր ներս մտնել ոստիկանները մոտեցան նրան:
— Դուք պետք է մեզ հետ բաժանմունք գաք, դուք գողություն եք արել խանութից:
Կինը նրանց քաղաքավարի ներս հրավիրեց: Կինը նրանց առաջարկեց նստել: Երեխաները վախեցած աչքերով անկյունում կանգնած նայում էին ոստիկաններին: Նրանցից ավագը, որը կլիներ 12 տարեկան մոտեցավ ու գրկեց մորը ու ասաց. «Մամ, դու ոչ մի վատ բան չես արել չէ՞»
Կինը բաճկոնի տակ թաքցրած հացը, թխվածքաբլիթը և նրբերշիկը դրեց սեղանին ու ասաց.
— Ահա, թե ես ինչ եմ գողացել խանութից, իսկ ինչ կանեիք դուք, ինչ կանեին ձեր մայրերը, ձեր կանայք, երբ նրանց երեխաները քաղցած լինեին: Ամուսինս մահացել է և ինձ ոչ ոք աշխատանքի չի ընդունում: Երեք օր է իմ սեղանին հաց չի դրվել, գիտե՞ք դա ինչ է նշանակում: Ես այլ ելք չունեի, — ասում էր նա սրբելով արցունքները:
Ոստիկանները լուռ լսում էին:
— Խնդրում եմ, ինձ չբերձակալեք, իմ երեխաներն այս աշխարհում ինձնից ոչ ոք չունեն:
Ոստիկաններից մեկը ոտքի կանգնեց և ասաց.
— Եկեք ինձ հետ, — և դիմելով մյուս ոստիկանին ասաց,- մնա երեխաների մոտ:
Երեխաները սարսափից քարացան, նրանցից փոքրը սկսեց աղիողորմ լաց լինել. «Խնդրում եմ մի տարեք մայրիկիս, մեզ ուտելիք հարկավոր չի, հետ տարեք այդ հացը,մենք մեր մայրիկին ենք ուզում»:
Ոստիկանը մոտեցավ կնոջ ավագ որդուն, շոյեց նրա գլուխն ու ասաց.
— Շուտով մայրիկը կգա:
Կինը գլխիկոր հետևեց ոստիկանին: Նա արդեն պատկերացնում էր երեխաներին մանկատանը, իրեն՝ բանտում:
Սակայն որքան մեծ եղավ նրա զարմանքը երբ ոստիկանկան մեքենան կանգնեց սուպերմարկետի դիմաց: Ոստիկանը նրան իր գրպանից գումար տվեց և ասաց.
— Գնեք այն ինչ անհրաժեշտ է երեխաներին, ես կսպասեմ մեքենայի մեջ:
Մեկ շաբաթ անց նույն ոստիկանի օգնությամբ կինը աշխատանքի տեղավորվեց:
Ամբողջական նյութը՝ այստեղ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին