Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Հասարակություն

Բացակայություններ և վերաքնություններ, ահազանգեր դպրոցներից․ ի՞նչ է տեղի ունենում կրթական ոլորտում

Ինչպես MediaHub-ը բազմիցս գրել է՝ կրթության ոլորտին վերաբերող խնդիրների վերաբերյալ մենք պարբերաբար ահազանգեր ենք ստանում: Վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարությունն այնքան փոփոխություններ է արել՝ դասագրքերի բովանդակության, կրթական որակի, գնահատման համակարգի և այլ ասպեկտների մասով, որ ծնողները  պարբերաբար բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները:

Ծնողները, ահա, MediaHub-ին հերթական անգամ ահազանգեցին՝ աշակերտների բացակաների մասով մեծ խնդիր կա դպրոցներում, քանի որ անգամ հարգելի բացակայությունները հաշվի այլևս չեն առնվում։ Եվ եթե, օրինակ, երեխան հիվանդանում է, բացակայում է ավելի քան 10 օր, անգամ բժշկից թուղթ ներկայացնելու դեպքում էլ երեխան մնում է վերաքննության։ 

Ինչո՞ւ այլևս հարգելի բացակայությունները հաշվի չեն առնվում, և աշակերտները ստիպված են մնալ վերաքննության․ MediaHub-ն այս հարցն ուղղեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանին։ 

Փոխնախարարն ընդունեց, որ բացակայությունների հարցն իրենց էլ է մտահոգում: «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների կարգում առանձնացրել ենք երկու կատեգորիա՝ դուրս մնացած երեխաներ և ռիսկի տակ գտնվող երեխաներ։ Ռիսկի տակ գտնվող երեխաներն այն երեխաներն են, ովքեր հաճախում են ուսումնական հաստատություններ, գրանցված են որևէ դպրոցում, բայց ունենում են պարբերաբական բացակայություններ»,— նշեց Սվաջյանը։

Այդ դեպքում, ինչպես նշեց փոխնախարարը, ավտոմատ կերպով երեխան համարվում է կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ, իսկ եթե երեխան իրոք հիվանդ է, և բժշկի թուղթ կա, ապա տնօրենը կարող է նշում կատարել, որ հարգելի պատճառով է և այդ դեպքում երեխան ռիսկի խմբից դուրս է գալիս։

«Օրերս եմ ստորագրել մի գրություն, որով շրջաբերական են ուղարկելու դպրոցներին, որ բացակայություններն ավելի պատշաճ անեն։ Ցավոք սրտի, մենք ունենք իրավիճակ, երբ դպրոցները պատշաճ չեն վարում տեղեկատվական համակարգում հաճախումները»,– ասաց փոխնախարարը։

Ըստ Սվաջյանի՝ ծնողները նախարարությանը նույնպես ահազանգում են, խնդիրը դեռ կա: «Ուսուցիչները պարտավոր են բացակայությունները ֆիքսել, այստեղ «լավամարդ» կամ «վատամարդ» լինելու գաղափարը չպիտի լինի ուսուցիչների գլխում, նրանք պետք է ոչ թե դիտարկեն, որ բացակա դնելը երեխային կամ ծնողին անհարմար իրավիճակի մեջ դնելու իրավիճակ է, այլ պետք է հասկանան, որ պարտավոր են բացակայությունները ֆիքսել։ Ինչ վերաբերում է վերաքննություններին կամ տվյալ առարկայից ստուգարքներին. եթե երեխան յուրաքանչյուր կիսամյակում 60 ժամ ունի բացակայություն, ապա միայն այդ դեպքում է մնում վերաքննության, իսկ եթե բժշկի թուղթ է ներկայացնում, ապա այդ դեպքում վերաքննություն չի պահանջվում»,– ասաց փոխնախարարը։