Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը
Երևանի քաղաքապետարանն այս տարի ժամանակից շուտ է ապամոնտաժել Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառը, ինչն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը, քանի որ նախորդ տարիներին տոնածառը մնում էր մինչև հին Նոր տարի՝ հունվարի 14-ը։ Թե ինչով է պայմանավորված այս հանագամանքը Euromedia24-ը ճշտեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից։
«Քանի որ տոնածառի լույսերի վառման արարողությունը, քաղաքի ամանորյա լուսավորությունը նախորդ տարի դեկտեմբերի 8-ից է մեկնարկել, դրանով պայմանավորված այս տարի ավելի վաղ են տոնածառը հավաքում, ինչպես նաև ամանորյա լուսավորումը։ Փաստացի 1 ամիս թե տոնածառի լույսերը, թե քաղաքի ամանորյա լուսավորությունը միացված է եղել»,- ի պատասխան մեր հարցի ասաց Հայկ Կոստանյանը։
Նկատենք, որ նախորդ տարիներին Հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը վառվել էին դեկտեմբերի 19-ին, իսկ այն ապամոնտաժվել էր հին Նոր տարուց հետո։
Սոնա Հարությունյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է