Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Մշակույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իր հնգամյա տարեդարձը տոնեց գալա-համերգով

Դեկտեմբերի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դասական երաժշտության տոն էր: Բեմում ելույթ էին ունենում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները: 2019 թ.-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNESCO-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ կյանքի կոչված հիմնադրամն այս տարի նշում է իր 5-րդ տարեդարձը: Արդեն ավանդական դարձած բարեգործական համերգը հրաշալի առիթ էր համախմբելու հիմնադրամի կրթաթոշակառուներին, նրանց ուսուցիչներին, հյուրերին և գործընկերներին:

Գալա-համերգը կարծես հիմնադրամի հնգամյա գործունեության ամփոփումը լիներ: Հինգ տարի, որոնց ընթացքում հիմնադրամն անասելի ջանքեր է գործադրել կրթելու պատանի երաժիշտներին՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել տարբեր փառատոնների ու վարպետության դասերի, այցելել համերգներ ու թանգարաններ, անգամ օտար լեզվի դասընթացների: Այս ընթացքում անցկացվել է 468 վարպետության դաս արտերկրում և Հայաստանում 145 արտասահմանյան հանրահայտ երաժիշտների հետ, 413 համերգային ելույթ արտերկրում և Հայաստանում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 173 համերգների այցելություններ, այցեր 47 թանգարան, 266 օտար լեզվի դաս: Հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթությունն ու զարգացումը:

Օրեր առաջ բեմում ելույթ ունեցող պատանի երաժիշտները վկայությունն են նրա, որ հիմնադրամը հաջողել է իր գործում: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Սմբատյանը, բեմից դիմելով հյուրերին, նշեց՝ ավելի դրական բան, քան դասական երաժշտությունը և տաղանդավոր երեխաներն են, չի կարող լինել մեր կյանքում: Նա շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին, ուսուցիչներին և բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում մշտապես եղել են հիմնադրամի և տաղանդավոր երեխաների կողքին: Հավելեց՝ հիմնադրամի գործունեության անհավանական հաջողությունը կազմված է երաժշտությանը երեխաների նվիրվածությունից և գաղափարակից մարդկանց գրավիտացիայից, որոնք համախմբվում են այդ տաղանդի շուրջ:

Պատանի երաժիշտները տարիների ընթացքում հանդես են եկել տարբեր երկրների նշանավոր բեմերում, մասնակցել մրցույթների և վերադարձել հաղթանակներով, նրանք անմասն չեն մնում նաև սոցիալական պատասխանատվության միջոցառումներից: Հիմնադրամն իր գոյությամբ և գործունեությամբ ապացուցում է, որ պետք է ճանապարհ հարթել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համար, քանի որ նրանք են մեր հայրենիքի կայուն ու զարգացող ապագայի հիմքը, նրանք են Հայաստանն արտերկրում ներկայացնող մշակութային դեսպանները:

Կայացած դասական երեկոն ևս մեկ անգամ ցույց տվեց հայ պատանի երաժիշտների մեծ ներուժն ու տաղանդը: Հանդիսատեսը վայելեց երեկոն, հպարտացավ պատանիների պրոֆեսիոնալիզմով և, վստահաբար, յուրաքանչյուրն իր հետ տուն տարավ ոչ միայն դրական էմոցիաներ, այլ նաև հավատ երիտասարդ սերնդի և Հայաստանի ապագայի վերաբերյալ:

Հանդիսատեսի շարքերում էր նաև մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նա իր ներկայությամբ մշտապես ոգեշնչում է երիտասարդ կատարողներին, այս կերպ փոխանցում նրանց դրական լիցքեր և ջերմություն: Մաեստրոն հաջողություններ մաղթեց պատանի երաժիշտներին և փաստեց, որ այն ամենը, ինչ այսօր անում են մեր երեխաները, անգնահատելի հիմք ու թռիչք է: Մաղթեց պատանիներին մեծ հաջողություններ և նորանոր նվաճումներ:

Գալա-համերգից բացի, միջոցառումն ամփոփեց ոչ միայն հիմնադրամի հինգ տարվա գործունեությունը, այլ նաև նախանշեց ապագայի կարևոր նախագծերը: Այս տարիների ընթացքում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն աջակցել է 60-ից ավելի երիտասարդ երաժիշտների: Վստահաբար, այս թիվն աճելու է: Դեռ շատ ու շատ պատանիներ երաժշտական աշխարհում իրենց ուղին հարթելու են հիմնադրամի օգնությամբ և աջակցությամբ: