Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Պանթուրքիզմն ու նեոօսմանականությունը՝ սպառնալիք ՀՀ անվտանգությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Ոչ ոք չգիտի, թե ով է կանգնած Սիրիայի նոր իշխանությունների հետևում, բայց ես գիտեմ՝ Թուրքիան է, նա է կանգնած այս ամենի հետևում: Նրանք դա ուզում էին հազարավոր տարիներ, ստացան դա: Մարդիկ, որոնք մտան Սիրիա, վերահսկվում են Թուրքիայի կողմից»,  - ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Նա Թուրքիայի սիրիական քաղաքականությունը «թշնամական կլանում» է որակել:
 
Սա, իհարկե, նորություն չէ, սակայն ուշագրավ է, որ այդ մասին բարձրաձայնում է ԱՄՆ նորընտիր նախագահը: Ակնհայտ է, որ Թուրքիան ձգտում է ստեղծել (վերականգնել) «նոր Օսմանյան կայսրություն» և փորձում է Մերձավոր Արևելքից դուրս մղել ՌԴ-ին և Իրանին։ Մյուս կողմից՝ Արևմուտքի և Իսրայելի շահերից է բխում Մեծ Մերձավոր Արևելքից իրանական և ռուսական ռազմաքաղաքական ազդեցության դուրսմղումը կամ նվազեցումը։
 
Այս թեմային նախօրեին անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ Անկարան փորձում է Սիրիան դարձնել սեփական պանթուրքական և նեոօսմանական ծրագրերի կյանքի կոչման պլացդարմ, ինչպես նաև, հենվելով Սիրիայի նոր թուրքամետ իշխանությունների վրա, չեզոքացնել Քրդական բանվորական կուսակցությունը, որի ստորաբաժանումները տեղակայված են Սիրիայի հյուսիսում. «Թուրքիան Բաշար ալ Ասադի տապալումից ստանում է աշխարհաքաղաքական դիվիդենտներ։ Նախ՝ Թուրքիայի տարածքում ապաստան գտած 4 միլիոն սիրիացի փախստականներին աստիճանաբար վերադարձնելու է Սիրիա՝ ուժեղացնելով սուննիական ազդեցությունն այդ երկրում։ Երկրորդ՝ Սիրիայում իշխանության են եկել Թուրքիային դաշնակից խմբավորումներ, ինչով Թուրքիան ապահովագրեց իր հարավային սահմանները։ Եվ ամենակարևորը՝ Անկարան չեզոքացնելու է քրդական գործոնը Սիրիայում՝ կանխելով Քրդստան պետության ստեղծումը, որը կարող էր ընդգրկել նաև Թուրքիայի արևելյան՝ քրդաբնակ շրջանները»:
 
Ինչ վերաբերում է ՀՀ-ին և հայկական շահերին, ապա, ըստ հեղինակների, Հալեպում և մյուս հայաբնակ քաղաքներում թուրքական և իսլամիստական ազդեցության ուժեղացումը հանգեցնելու է Սիրիայի հայ համայնքի արտագաղթին։ «Սիրիայում հայկական ներկայությունը կարևոր էր հայկական շահերի տեսանկյունից, սակայն Թուրքիան իսլամիստների ձեռքերով ամեն ինչ անելու է՝ սիրիահայերին դուրս մղելու համար։ Մերձավոր Արևելքում հայ համայնքները Հայաստանարաբական աշխարհ շփումներում կապող օղակ էին, սակայն Լիբանանում պատերազմը, Սիրիայում քաղաքացիական պատերազմն ու Ասադի տապալումը վտանգելու են հայկական համայնքների գոյությունն այդ տարածաշրջանում»,-գրում է ալիքը՝ հավելելով, որ Թուրքիայի պանթուրքական և նեոօսմանական ծրագրերն ազգային անվտանգության սպառնալիք են նաև Հայաստանի համար, քանի որ Անկարան և Բաքուն ցանկանում են ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը Մեծ Թուրանի լոգիստիկան է։
 
Ըստ վերլուծաբանների, Հայաստանը պետք է ամրապնդի կապերն այն երկրների հետ, որոնց համար նույնպես պանթուրքիզմն ու նեոօսմանականությունը սպառնալիք են, և միասնական ճակատ ձևավորվի Մեծ Թուրանի դեմ։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում