Ուկրաինան ստիպված է լինելու տարածքային զիջումների գնալ․ Ռուբիո
Ուկրաինան ստիպված է լինելու տարածքային զիջումների գնալ Ռուսաստանի հետ ցանկացած խաղաղ համաձայնագրի շրջանակներում, նախազգուշացրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրա խոսքերը մեջբերում է The New York Times-ը։
«Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակում ռազմական լուծում գոյություն չունի։ Ռուսները չեն կարող գրավել ամբողջ Ուկրաինան, և ակնհայտ է, որ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ցանկացած ողջամիտ ժամանակահատվածում ստիպել ռուսներին վերադառնալ 2014 թվականի դիրքեր», - ասել է պետքարտուղարը լրագրողներին Սաուդյան Արաբիա ժամանելուց առաջ՝ ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպմանը:
Ռուբիոն նշել է, որ ապագա բանակցություններում պետք է որոշել՝ ինչ զիջումների է պատրաստ գնալ Ռուսաստանը:
Նրա խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը քննարկելու է Ուկրաինային ռազմական օգնության վերսկսումը, եթե Կիևն իսկապես խաղաղության պատրաստակամություն ցուցաբերի:
Ամերիկյան պատվիրակությունը ցանկանում է համոզվել, որ Կիևը պատրաստ է դժվար որոշումների, ինչպես և Մոսկվան «ստիպված կլինի գնալ դժվար քայլերի, որպեսզի վերջ դնի այս հակամարտությանը կամ գոնե ինչ-որ կերպ, այս կամ այն ձևով դադարեցնի այն»:
«Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք ռուսներին ռազմական օգնություն չենք ցուցաբերի», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին