Քարոզչական նոր ռազմավարությո՞ւն, թե՞ մեդիահեղեղ
Սեփական վարկանիշի անկումը, արտահերթ ընտրությունների հավանականությունն ու սպասվող ֆորս-մաժորային իրադարձությունները Նիկոլ Փաշինյանին մղում են նոր քարոզչական հնարքների կիրառմանը։ Վերջին շրջանում նա տարբեր տեսանյութեր է հրապարակում, թե իր աշխատասենյակում հանդիպել է այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի հետ, քննարկել գերատեսչությունների աշխատանքի արդյունավետությունը։
Իշխանական մեդիան ողողված է այդ տեսանյութերով։ «Նախկին-ներկա» անելով՝ Փաշինյանն ինքն էլ օգտվում է նախկինների հնարքներից, մեդիան ողողում միայն իր ներկայությամբ, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերում, օրինակ, ընդդիմություն գոյություն չունի։ Ավելին, նույնիսկ ռազմագերիներին են «բարեհաջող» մոռացել, Լուրերի թողարկումներում էլ միայն ու բացառապես «Քաղպայմանագիրն» է՝ յուր պարագլխի հետ։
Ըստ էության, սրանով Փաշինյանը մի կողմից փորձում է օրակարգ ձևավորել միայն իր անձի շուրջ, մյուս կողմից էլ՝ հանրությանը բուռն գործունեության տպավորություն ստեղծել, իբր աշխատում է, մտահոգվում, մտածում նրանց մասին։
7 տարվա պաշտոնավարման ընթացքում գործող իշխանությունները ձախողել են ամեն ինչ, և քարոզչական այս հնարքները նույնիսկ ծիծաղելի չեն։
Էլլա Ալթունյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին