Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ
Քաղաքականություն

ԵԽ-ն բանաձև ընդունեց

Եվրախորհրդարանի լիագումար նիստում մարտի 12-ին քննարկված՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևն այսօր դրվել է քվեարկության և ընդունվել 464 կողմ, 115 դեմ և 39 ձեռնպահ ձայներով ընդունել։ Բանաձևը կոչվում է «Համատեղ միջնորդություն՝ Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալման և կեղծ դատավարությունների վերաբերյալ բանաձևի ընդունման մասին»:

Հայ պատանդների ապօրինի կալանավորման և կեղծ դատավարությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է՝

– հաշվի առնելով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ իր նախկին բանաձևերը,

– հաշվի առնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան,

– հաշվի առնելով Ռազմագերիների հետ վարվելու մասին Ժնևի կոնվենցիան,

– հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ընդունել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ծագումով հայ 23 անձանց կալանավորումը, մինչդեռ իրավապաշտպաններն արձանագրել են հայ գերիների առնվազն 80 հաստատված դեպք,

A. հաշվի առնելով, որ կան արժանահավատ հաղորդումներ Բաքվում պահվող հայ բանտարկյալների նկատմամբ բռնության, հոգեբանական խոշտանգումների և անարդար դատավարությունների մասին, այդ թվում՝ յոթ անձանց, ովքեր արդեն դատապարտվել են ծանր բանտարկության՝ անարդար դատավարություններով,

B. հաշվի առնելով, որ 2025 թվականի հունվարի 17-ից տասնվեց կալանավոր, այդ թվում՝ Արցախի/Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդները, ենթարկվել են անարդար դատավարությունների՝ զուրկ թափանցիկությունից և պատշաճ ընթացակարգից,

C. նկատի ունենալով, որ 2023 թվականի սեպտեմբերից անազատության մեջ գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանը 2025 թվականի փետրվարի 19-ին հայտարարել է հացադուլ՝ ի նշան իր ապօրինի կալանավորման և դատաքննության դեմ բողոքի,

D. նկատի ունենալով, որ մի քանի զեկույցներում բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների գործողություններ, որոնք միջազգային իրավունքի, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի (III) լուրջ խախտումներ են,

1. Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անարդար կալանավորումը, անմարդկային վերաբերմունքը և անարդար դատավարությունները և պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակում:

2. Խոր մտահոգություն է հայտնում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի արձանագրված դեպքերի կապակցությամբ և կոչ է անում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ:

3. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ Ժնևի կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

4. Պահանջում է ԵՄ-ից և միջազգային կազմակերպություններից նպաստել մարդասիրական և բժշկական առաքելությունների տեղակայմանը՝ կալանավորված անձանց բարեկեցությունը գնահատելու համար:

5. Շեշտում է դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությունը՝ ապահովելու հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը, նրանց պաշտպանությունը և վատ վերաբերմունքի համար պատասխանատուների պատասխանատվությունը:

6. Կոչ է անում Խորհրդին նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների հայտնաբերված խախտումների համար, ներառյալ դատավորներ Զեյնալ Աղաևի, Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի նկատմամբ:

7. Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կառավարության՝ ՄԱԿ-ի մարմինների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու որոշումը, որը խստորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին և մոնիտորինգի մեխանիզմներին:

8. Կոչ է անում Միջազգային քրեական դատարանին և նրա գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանման, հետապնդումների և էթնիկ զտումների գործերը:

9. Ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անվերապահ ազատ արձակել և անվտանգ վերադարձնել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված այլ անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին:

10. Հանձնարարում է իր նախագահին սույն բանաձևը փոխանցել Եվրոպական խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին, Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, անդամ պետությունների կառավարություններին և խորհրդարաններին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և Միավորված ազգերի կազմակերպությանը: