«Գռզո»-ի թիկնապահների հետ կատարվածը՝ ազդակ իշխանականների համար
Դիմակավորված հատուկ ջոկատայինները նախօրեին երեկոյան Երևանի կենտրոնից ցուցադրաբար բերման էին ենթարկել մի խումբ անձանց և տեղափոխել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Բերման ենթարկվածները եղել են ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները, որոնք շրջել էին շարասյունով՝ արհամարհելով Փաշինյանի հանձնարարությունները։
Գործող իշխանությունները և իշխանական քարոզչամեքենան այս գործողությունը փորձելու են օգտագործել իրենց նեղ կուսակցական PR-ի համար, մինչդեռ սա լուրջ ազդակ է շատերին, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փորձում է ինքնակայանալ, իրա ռեյտինգը քիչ թե շատ վերականգնել նաև յուրայինների հաշվին։ «Գռզո» մականունով Սուքիասյանն իշխող թիմի անդամ է, իշխանական թիվ մեկ օլիգարխը և բավական վատ համբավ ունի։ Միևնույն ժամանակ, սա նշանակում է, որ Սուքիասյանի կշիռն իշխանության ներսում զգալի ընկել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՆԳ նախարարը կարողանում են իրենց բերման գործողություն թույլ տալ։
Ինքը՝ Սուքիասյանն այս պահին Հայաստանում չէ, մի քանի օր առաջ նրան նկատել են Մոնտե Կառլոյի կազինոներում։ Իմանալով իր թիկնապահների հետ կատարվածը՝ Սուքիասյանը բավական էմոցիոնալ արձագանք է տվել, կոշտ տոներով խոսակցություն է եղել Նիկոլ Փաշինյանի և Ներքին գործերի նախարարի հետ։ Արփինե Սարգսյանը պարզ ասել է, թե ինքը չէ նախաձեռնողը, սլաքներն ուղղել է դեպի Փաշինյանը։
Սոնա Մուրադյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին