Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում
Քաղաքականություն

Մեր գերիներին օգնել պետք է լուրջ, համակարգված քայլերով

«Ես չգիտեմ ինչպես օգնել Բաքվում պահվող ռազմագերիներին, ի՞նչ կարող եմ ես անել»... Բազմիցս ինձ ուղղված այս հարցին ես պարզ պատասխան չունեմ։ Մեր քաղաքացիների այս հարցն ամենուր է։ Ինքս եմ ինձ այդ հարցը տալիս պարբերաբար։ Ես նամակներ եմ ուղարկում բոլոր՝ ինձ ծանոթ և անծանոթ օտարազգի պաշտոնյաներին, նրանց, ում հետ աշխատելու հնարավորություն եմ ունեցել, նրանց, ում այցեքարտը նպատակային կամ պատահաբար հայտնվել է ինձ մոտ, ես նամակներ եմ ուղարկել Եվրախորհրդարանի բոլոր անդամներին, բոլոր պատվիրակությունների հետ հանդիպումներին խոսել եմ ռազմագերիների մասին, որևէ երկրի դեսպանի հետ հանդիպման ժամանակ խնդրել եմ փոխանցել իրենց երկրի իշխանություններին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի հանդեպ ռազմագերիների հարցով, ես մասնակցում եմ ի պաշտպանություն ռազմագերիների ցանկացած ակցիայի։

Բայց ես, այս անարդարությանից խեղդվող և արժանապատվության ոտնահարումից տանջվող բազմաթիվ մարդկանց նման չգիտեմ, իմ ջանքերն օգուտ տալի՞ս են, թե՝ ոչ։

Ես շատ լավ հասկանում եմ, որ ռազմագերիների վերադարձի հարցում անհրաժեշտ է պետական քաղաքականություն, բայց այս պահին ունենք այս իշխանությունը։ Ռազմագերիների հարցն այս իշխանությունների բանակցային օրակարգում չկա։ Ակնհայտ է, որ հարցը կարող է շրջադարձ ունենալ միայն նոր իշխանության պարագայում, բայց շատ դժվար է մարդկանց սփոփել՝ ասելով, թե կարող են գերիներին օգնել վաղվա իրենց ճիշտ քվեարկությամբ։ Դա վաղն է լինելու, իսկ այսօր ի՞նչ անել։ Քանի դեռ իշխանության սրանք են, պետք է ստեղծել մեխանիզմներ՝ մեկ կենտրոնից համակարգված աշխատանքներ կազմակերպելու համար։ Եթե մեքենան աշխատի, ապա Եվրախորհրդարանի հայտարարությանը կհետևեն Եվրոպական խորհրդի նպատակային պատժամիջոցները։ Հնարավոր կլինի ներգրավել միջազգային հայտնի իրավապաշտպանների, իրավունքի պաշտպանության ոլորտի միջազգային կազմակերպությունների, միջազգային մամուլը, հայտնի մարդկանց, որոնց խոսքը տրամադրություն կստեղծի և ազդեցություն կունենա դատավարության բնույթի վրա։ Հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ լոբբիստական աշխատանք՝ մարդասիրական առաքելություններ ներգրավելու համար։

Ժամանակակից աշխարհում չափազանց մեծանում է ազդեցիկ անհատների դերը։ Սա նոր աշխարհի նոր տրենդն է։ Մենք մի մասնավոր դեպքով տեսանք, թե որքան արդյունավետ կարող են լինել անձնական հեղինակությունը, անձնական կապերը։ Մենք մեծ հաշվով, արդեն համակերպվել էինք, որ Բելառուսի բանտում գտնվող հայ բլոգերը լավագույն դեպքում կմնա Բելառուսի բանտում, իսկ մեծ հավանակությամբ՝ կհանձվի Ադրբեջանին՝ խոշտանգման։ Գ. Ծառուկյանն իր կապերի շնորհիվ բելառուսական բանտից հայրենիք վերադարձրեց հայ կնոջը, փրկեց մարդու կյանքը, իսկ իրականում՝ փրկեց հայ հասարակությանը՝ արժանապատվության ոնտահարման հերթական փորձից։

Ինչու եմ սա շեշտում. որովհետև Ճիշտ աշխատանքի դեպքում, կուսակցական, մասնավոր, քաղաքական շահերը մի կողմ դնելու դեպքում հայկական աշխարհի ազդեցիկ անհատների հնարավորությունները կարելի է եռապատկել-քառապատկել, անսպասելի մեծ արդյունքներ գրանցել։

Մենք պատշաճ կերպով չենք օգտագործում սփյուռքի հնարավորությունները, վստահ եմ՝ իրենք էլ մեր բազմաթիվ քաղաքացիների պես չգիտեն՝ ուր ուղղել իրենց ջանքերը։

Ազնիվ լինենք. եթե Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար պայքարը չստանա համակարգված բնույթ, մենք շարունակելու ենք անվերջ ձգվող մեր ակցիաները ՄԱԿ-ի, ԱԳՆ-ի, տարբեր դեսպանատների առջև, մեր բոլոր ջանքերը ոչինչ չեն տալու, իսկ Եվրախորհրդարանի բանաձևը մնալու է որպես սոսկ հերթական հայտարարություն։

Վստահ եմ՝ ճիշտ և համառ աշխատելու դեպքում թե´ Բաքվում պահվող մեր հայրենակիցների, թե´ այլ՝ բարդագույն, անլուծելի թվացող հարցերը կստանան իրենց լուծումները։


Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Այլընտրանքային նախագծեր խումբ