Պուտինն Ուիթքոֆի միջոցով տեղեկություն է փոխանցել Թրամփին. Ուկրաինայում կարգավորման հարցում զգուշավոր լավատեսության հիմքեր կան. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա միջոցով տեղեկություններ և լրացուցիչ ազդակներ փոխանցել Դոնալդ Թրամփի, այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երեկ ուշ երեկոյան նրան նրան ընդունել է նախագահ Պուտինը, ռուսական կողմին տրամադրվել է լրացուցիչ տեղեկատվություն: Պուտինը Ուիթքոֆի միջոցով տեղեկատվություն և լրացուցիչ ազդակներ է փոխանցել նախագահ Թրամփին», - ասել է Պեսկովը:
«Ուկրաինայում կարգավորման հարցում զգուշավոր լավատեսության հիմքեր կան»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Երեկ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության:
«Ուկրաինայի համար ձեռնտու է հասնել 30-օրյա հրադադարի, քանի որ Կուրսկի շրջանում նրա ողջ զինվորական անձնակազմը արգելափակված է, բայց Ուկրաինան կարող է օգտագործել 30-օրյա հրադադարը զենք ձեռք բերելու կամ ուժային մոբիլիզացիայի համար», -նշել է նա։
ՌԴ նախագահը նշել է՝ զինադադարի համար երաշխիքներ են պետք․ «Մենք երաշխիքներ ենք ուզում, որ 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինան զորահավաք չի անցկացնի, չի վերապատրաստվի և զենք չի ստանա։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին՝ հակամարտության կարգավորմանն այսքան ուշադրություն դարձնելու համար։ Ուկրաինան պետք է ԱՄՆ-ին խնդրի՝ կրակը դադարեցնելուն օգնելու հարցում»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին