Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում
Քաղաքականություն

Հարավային Կովկասը՝ աշխարհաքաղաքական վերաձևումների ներքո. ո՞րն է Հայաստանի համար ամենաձեռնտու տարբերակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակտիվորեն ընթացող աշխարհաքաղաքական վերաձևումների արդյունքում առաջիկայում պարզ կդառնա նաև Հարավային Կովկասում ստեղծվող պատկերը, թե այս տարածաշրջանը որ ուժի ազդեցության ներքո է հայտնվելու։ Թեպետ հիմա արդեն իսկ պարզ է, որ նախկինում եղած ստատուս քվոն խախտվել է։ Եթե նախկինում տարածաշրջանը գտնվում էր Ռուսաստանի ազդեցության ներքո, ապա Արցախյան պատերազմից հետո ծանրացել է Թուրքիայի ազդեցությունը։ Ու այսպես շարունակվելու դեպքում մեր ամբողջ տարածաշրջանը մի օր էլ կարող է հայտնվել թուրքական ազդեցության ներքո։

Իսկ դրա համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները, բայց որպեսզի թուրքական կողմը հաջողացնի իր պանթուրքական ծրագրերն ամբողջապես իրականություն դարձնել, պետք է լուծի նաև Հայաստանի հարցը, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման խնդիրը, որի միջոցով Թուրքիան առանց խոչընդոտների՝ մաքսային ու այլ վերահսկողական գործընթացների, կարող է կապվել Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում Թուրքիան կարող է հարկ եղած ժամանակ սպառազինությունների այնպիսի չափաբաժին մատակարարել Ադրբեջանին, որքան կամենա, իսկ դա էլ հետագայում հնարավորություն կտա իր ազդեցությունն ու ռազմական կշիռը ընդլայնել ու տարածել դեպի Միջին Ասիա։

Իհարկե, Հայաստանի համար կարևոր է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն այն չպետք է լինի մեր դիրքերի հաշվին՝ պարտվողականության և զիջողականության շրջանակներում։ Ի վերջո, ՀՀ իշխանություններն իրենց պարտվողականությամբ և թուրք-ադրբեջանական պահանջներին ամեն անգամ ընդառաջ գնալով՝ հիմքեր են ստեղծում մեր պետականության կազմաքանդման համար։ Եվ պարտադիր չէ, որ այն լինի արագ ընթացող գործընթաց։ Տարիների, նույնիսկ տասնամյակների արդյունքում կարող են դրվել Հայաստանի կազմաքանդման հիմքերը։ Արդյոք պատահակա՞ն է, որ Ադրբեջանը պահանջում է, որ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիները» «վերադառնան» Հայաստան։ Այդպիսով քիչ-քիչ փորձեր կձեռնարկվեն Հայաստանում ադրբեջանական ու թուրքական ներկայությունն ավելացնելու ու հայերի արտագաղթին նպաստելու համար, իսկ ապագայում իրենց ձայները կդառնան վճռորոշ։ Այսինքն, Հայաստանի ապագայի մասով Թուրքիայի հետ հույսեր կապելը լիովին դառնում է անիմաստ։

Ինչ վերաբերում է տնտեսական մասին, ապա ինչքան էլ թուրքական տնտեսությունը խոշոր է, այն չի կարող մեզ այնպիսի մրցունակ գներով ռեսուրսներ մատակարարել, ինչը հիմա Ռուսաստանն է անում։ Հենց Թուրքիան ինքն է շահագրգռված Ռուսաստանից գազ և այլ հումքային ապրանքներ ստանալու հարցում։ Մյուս կողմից էլ՝ երբ թուրքական էժան ապրանքները հեղեղեն մեր շուկան, հայկական արտադրողները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, մեծ խնդիրների առաջ կկանգնեն։ Տնտեսության որոշ ուղղություններով փլուզում կարող է տեղի ունենալ, իսկ թուրքական կապիտալը կարող է գերիշխող դառնալ Հայաստանում։

Տարածաշրջանային զարգացումների մյուս տարբերակը Ռուսաստանի հետ համագործակցության խորացումն է ու ռուսական ազդեցության ուժեղացումը։ Առանց այն էլ Հայաստանը բազմաթիվ ինտեգրացիոն խողովակներով կապված է Ռուսաստանի հետ։ Ռուսական կողմում պետք է հաշվի առնեն, որ եթե Հայաստանում Թուրքիան ու Ադրբեջանը գերակայություն ստացան, ապա Ռուսաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու ոչ միայն Հարավային Կովկասի մասով, այև հենց իր տարածքում՝ Հյուսիսային Կովկասում, որտեղ կարող են ակտիվանալ սեպարատիստական ձգտումները ու ստեղծվել տարբեր գրոհային ու ահաբեկչական խմբավորումներ։

Ռուսաստանի հետ կապերի սերտացումը Հայաստանին ամենաձեռնտու տարբերակն է՝ հատկապես այն պարագայում, երբ ռուսական կողմը Հայաստանում Արցախյան պատերազմից հետո իմիջի վերականգնման խնդիր ունի։ Նախ՝ հանրային տրամադրություններում Ռուսաստանի դրական կերպարը դեռևս պահպանվում է, քաղաքացիների 32 տոկոսը մեր հատկապես սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը կապում է հենց Ռուսաստանի հետ, մյուս կողմից էլ՝ հայ և ռուս ժողովուրդներին կապում են պատմական անցյալն ու քաղաքակրթական արժեքները, այդ թվում և հատկապես՝ քրիստոնեությունը։ Մյուս կողմից էլ՝ եթե Ռուսաստանը Հայաստանի միջոցով փակում է Թուրքիայի ճանապարհը, ապա հնարավոր է դառնում ժամանակի ընթացքում լուծել նաև Ադրբեջանի հարցերը ու Հարավային Կովկասում վերականգնել սեփական ազդեցությունը։

Մյուս խոշոր ուժը, որ մեր տարածաշրջանում ազդեցություն ունի, Եվրոպան է, բայց ԵՄ-ն այսօր շատ լուրջ ներքին ու արտաքին պրոբլեմների առաջ է կանգնած, որոշ հարցերի շուրջ խորանում են տարաձայնությունները։ Այս դեպքում դժվար է պատկերացնել, որ ԵՄ-ն ի վիճակի է լինելու իր ազդեցությունը տարածել Հարավային Կովկասում և Վրաստանին ու Հայաստանին իր կազմ ընդունել։ Ճիշտ է՝ քաղաքակրթական արժեքների մասով Հայաստանը որևէ խնդիր չունի ԵՄ-ի հետ, դրա համար էլ հանրության շրջանում դրական տրամադրվածություն կա նաև Եվրոպայի նկատմամբ, սակայն ԵՄ-ն՝ որպես աշխարհաքաղաքական կենտրոն, գործնական հողի վրա ներկա չէ մեր տարածաշրջանում, ինչպես Ռուսաստանի դեպքում է։ Անկասկած, շատ դրական է, որ Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը խորանում է, բայց Ֆրանսիան ևս ի վիճակի չէ Հայաստանում գործնական առումով ներկայություն ունենալ, բացի որոշակի ազդեցության դաշտ ստեղծելուց։

Մյուս խոշոր խաղացողն Իրանն է, որի հետ Հայաստանի հարաբերությունները միշտ էլ դրականորեն են զարգացել։ Քիչ հավանական է, որ մեր ամբողջ տարածաշրջանը հայտնվի Իրանի ազդեցության ներքո, բայց Թեհրանի գլխավոր խնդիրը մնում է Հարավային Կովկասում թուրքական ազդեցությանը դիմակայելը, քանի որ պանթուրքական ծրագրերի զարգացման արդյունքում կարող է դրվել նաև Իրանի կազմաքանդման և Հարավային Ադրբեջանի թյուրքախոս բնակչության շրջանում անջատողական ձգտումներն արագացնելու հարցերը։ Դրա համար էլ Իրանը կոնկրետ դեմ է արտահայտվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», միևնույն ժամանակ դեմ չէ Հայաստանում ռուսական ներկայությանը, քանի որ այն ևս կանխում է թուրքական ներթափանցումը տարածաշրջան։

Մյուս կողմից էլ՝ Իրանը լիուլի հնարավորություններ ունի Ադրբեջանում իրավիճակ փոխել ու այն գցել իր ազդեցության ներքո։ Դրա համար անհրաժեշտ պայման է կրոնական գործոնը, քանի որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիա մահմեդականներ են, ուստի Իրանը կարող է իսլամական հեղափոխությունը տարածել Ադրբեջանի վրա ու իշխանափոխություն իրականացնել։ Պատահական չէ, որ Ալիևի վարչակազմը պարբերաբար ձեռնամուխ է լինում շիա կրոնականներին ձերբակալելու գործին։ Ու դրսի ուժերը կարևորում են այս հանգամանքը, դրա համար էլ Ադրբեջանին դիտարկում են որպես հակաիրանական պլացդարմ, որին պետք է աջակցել ընդդեմ Իրանի։ Ու այդ շրջանակներում է, որ Արևմուտքից աչք են փակում Ադրբեջանի կողմից իրագործվող հանցանքների ու մարդու իրավունքների խախտումների առաջ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում