Հարված արևմտամետներին. Փաշինյանը հավատարմության նոր երդումներ է տալիս Պուտինին
Հայրենի հաստիքային արևմտամետները ցնցակաթվածի մեջ են, «սիրելի» իշխանությունը, որ մեծ լոնքերով սլանում էր դեպի Եվրոպա, փոխում է արտաքին քաղաքական վեկտորը, կրկին սկսել է հավատարմության երդումներ տալ Ռուսաստանին։
Երեկ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՀՀ կառավարության փոխանցմամբ, վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։
Կրեմլի մամուլի ծառայությունն է հայտնել, թե հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Փաշինյանը հաստատել է, որ ընդունել է ՌԴ նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հոբելյանական միջոցառումներին՝ նվիրված Հաղթանակի 80-ամյակին։ Հաղորդվում է, որ շոշափվել են ռուս-հայկական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման որոշ հարցեր։
Մի շարք վերլուծաբաններ վերջին աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին նշել էին, թե ՀՀ գործող իշխանություններին այլ ելք չի մնում, քան նորից ռուսահաճո քաղաքականություն վարել, փորձել բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, ինչն էլ այժմ տեսնում ենք։
Նարե Պետրոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին