Ամերիկյան սադրա՞նք, թե՞ ապտակ ՀՀ իշխանություններին
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարություններից հետո այն ողջունողների բազմության մեջ նկատվեց նաև Վաշինգտոնը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ։ «Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է», - ասված է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում։
Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմն իր գործողություններով վկայում է, որ տարածաշրջանում իր թիվ մեկ գործընկերն Ադրբեջանն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ութքոֆն ուրբաթ առավոտյան Մոսկվա կատարած գիշերային այցից հետո վայրէջք է կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում։ Ամերիկյան աղբյուրները սուղ տեղեկություններ են հայտնում, իսրայելական The Jerusalem Post պարբրականն էլ նշել է, թե այդ այցը լավ համակարգված դիվանագիտական քայլ է Իսրայելի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև: Արբեջանական աղղբյուրներն էլ նշում են, թե Բաքվում Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Ութքոֆը քննարկել է Թրամփի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նախաձեռնությունը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ կասպյան նավթամուղի կառուցումը։ Ութքոֆին կարող էր հետաքրքրել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքով ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարելու գաղափարը։ Նախագծում որպես միջնորդ կարող են հանդես գալ նաև ամերիկյան ընկերությունները։
Փաստացի, ՀՀ իշխանություններին ոչ ոք այլևս լուրջ չի վերաբերվում, նույնիսկ շաբաթներ առաջ ռազմավարական գործընկերության խարտիա ստորագրած ամերիկացիները, իսկ հիմնական հանդիպումներն անցկացնում են Բաքվի հետ։
Արինա Մարգարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին