Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ
Քաղաքականություն

Ադրբեջանը սրում է իրավիճակը. 3 ապատեղեկատվություն մեկ օրում

Երբ օրեր առաջ Ադրբեջանը, ապա և Հայաստանը հայտարարեցին, որ ավարտել են բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ, համաձայնեցրել են բոլոր կետերը, բազմաթիվ վերլուծաբաններ նշեցին, թե պայմանագրի ստորագրումն Ադրբեջանին ձեռնտու չէ, Բաքուն ամեն ինչ անելու է իրավիճակը սրելու, նոր ռազմական էսկալացիա հրահրելու համար։

Միայն երեկ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը երեք անգամ ապատեղեկատվություն է տարածել հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։ Նախ հաղորդվեց, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Եվս երկու հաղորդագրություն էլ վերաբերում էր ժամը 18։35-ին և ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածին։ Բոլոր դեպքերում էլ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքումներ է տարածել, հիշեցրել, որ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Ուշագրավ է, որ երեք հաղորդագրություններն էլ վերաբերում էին սահմանագոտու նույն հատվածին՝ Սյունիքի մարզի Գորիսի ուղղությանը, ինչը վկայում է, որ Ադրբեջանը հենց այդ հատվածում է ծրագրում էսկալացիան։ ԵՄ դիտորդական առաքելությունը ևս հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Փաստ է, որ Բաքուն ձգտելու է սրել իրավիճակը, միջազգային հանրության աչքում էլ ռազմական հարված հասցնելու հիմքեր է նախապատրաստում։

Այդ ֆոնին ուշագրավ են Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգերը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի գրառումն էլ վկայում է, որ ԱՄՆ-ը ներգրավվում է Հարավային Կովկասի զարգացումներում։ Թե ինչ հետևանքներ կարող են լինել, առայժմ բարդ է գուշակել։ 

Նարե Աթաբեկյան