Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Մոլուցքի հասած «խաղաղատենչման» գործընթացը ձնագնդի էֆեկտով թափ է հավաքում. Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Մոլուցքի հասած «խաղաղատենչման» գործընթացը ձնագնդի էֆեկտով թափ է հավաքում, և այս գործում Նիկոլը խաղի մեջ է մտցրել իր ողջ զինանոցը՝ քարոզչությունը համապատասխան մակարդակի վրա պահելու համար։ Երեկ Արսեն Թորոսյանը հպարտորեն հայտարարել է, թե «Հայաստանն ու Ադրբեջանը կատարել են իրենց տնային աշխատանքը՝ կապված խաղաղության պայմանագրի հետ»։

Նախ, սկսենք կարևոր մի բաղադրիչից. երբ անընդհատ օգտագործվում է «խաղաղության պայմանագիր» եզրույթը, մարդկանց ենթագիտակցության մեջ այն ամրապնդվում է որպես միակողմանի և անփոփոխ իրողություն։ Սա այն դեպքն է, երբ իշխանությունը մեթոդապես շահարկում և տիրաժավորում է անհրաժեշտ թեզերը, որոնք պետք է համապատասխան ազդեցություն ունենան հանրային հոգեբանության վրա։ Նիկոլն ու իր միջազգային տերերը փայլուն հասկանում են, թե ինչ մեթոդներով կարելի է հասնել հասարակության ուղեղի դեգրադացմանը, ուստի շարունակաբար իրականացնում են այս քարոզչական ծրագրի լայնածավալ իրականացումը։

Հիմա անդրադառնանք Թորոսյանի մեկ այլ հայտարարությանն այն մասին, որ «Հայաստանն ու Ադրբեջանը, փաստաթղթի ստորագրումից հետո, կբացեն դեսպանատներ»։ Համաձայնեք՝ բավական «հեռանկարային» և «տպավորիչ» պատկեր ենք ունենալու, երբ Հայաստանում տեղակայվի Ադրբեջանի դրոշը, ադրբեջանցի պաշտոնյաներին ընդունեն ժպիտներով, նրանք մասնակցեն պետական միջոցառումների, խոնարհվեն հուշարձանների առաջ, պաշտոնական ճաշկերույթներ կազմակերպեն, և այս ամենի ֆոնին բոլորը կմոռանան 120,000 տեղահանված հայերին, որոնց նույն այդ պետությունը 10 ամիս սովի մատնեց, ապա հայրենազրկեց։ Կմոռանան հարյուրավոր պղծված եկեղեցիները, ավերված գերեզմանները, կոտորված ու նվաստացված մարդկանց։

Այս «խաղաղության» քարոզչական ֆոնին հատկանշական է, որ ադրբեջանական կողմն արդեն երրորդ օրն է տարածում կեղծ լուրեր, թե «հայկական ԶՈՒ-ն ռմբակոծում է իր դիրքերը», այդպիսով ստեղծելով «լեգիտիմ» պատճառ՝ սահմանին գործողություններ սկսելու համար։ Իշխանության քարոզիչները առավոտից-իրիկուն «խաղաղության» մասին են ավետում, բայց «գետնի վրա» իրավիճակը լրիվ այլ է։

Ի դեպ, քչերն ուշադրություն դարձրեցին, թե ինչ ձևակերպում էր օգտագործել Գերմանիայի ԱԳՆ-ն «խաղաղության գործընթացի ավարտի» շնորհավորական ուղերձում. «Երկար բանակցություններից հետո Հայաստանի ԽԻԶԱԽ ընդառաջ քայլերով արվում է այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին»։ Նկատեցի՞ք՝ «խիզախ քայլ»։ Սա լուրջ խորհելու տեղիք է տալիս, քանի որ, ըստ էության, գերմանացի պաշտոնյան բացահայտ մատնանշում է հայկական կողմի միակողմանի զիջողական կեցվածքը, որը ոչ թե սկզբունքային դիրքորոշում է, այլ անատամ, հնազանդվող և ազգային շահերից զուրկ քաղաքականություն։
Այժմ իշխանությունները զբաղված են հանրային մտածողության մշակումով՝ համոզելով, որ «ուր որ է՝ փաստաթուղթ ենք ստորագրում», մինչդեռ սահմանին հակառակ պատկերն է՝ լարվածություն, սադրանքներ, նոր պատերազմի սպառնալիք։ Իսկ հասարակության մի հատված շարունակում է անտարբեր հետևել գործընթացին, մտածելով հերթական երեկույթի կամ հավաքույթի մասին, թքած Հայրենիքի վրա։

Ասեմ, 1915-ին էլ Պոլսում էին խնջույքներ կազմակերպվում, նարդու շուրջ ջերմ քննարկումներ անում, պոկերի սեղանների մոտ շամպայն խմում, կենացներ ասում, իսկ մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ կոտորում էին իրենց ազգակիցներին, թալանում, բռնաբարում, ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը։

Թուրքական դիվանագիտությունն ու մարտավարությունը չի փոխվել։ Փոխվել եք դուք, երբ հլու-հնազանդ կատարում եք թուրքական օրակարգի բոլոր կետերը։