Քծնանքի «նուրբ արվեստը»՝ ՀՖՖ նախագահի կատարմամբ
Թե քաղաքական վերլուծաբանները, և թե նույնիսկ մարզական աշխարհը ցնցված են օրերս Իջևանում Վովա Փաշինյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հուշամրցաշարի անցկացման փաստից։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայրը, իհարկե, ինչ-որ չնչին առնչություն ունի ֆուտբոլի հետ։ Ժամանակին, ասում են, նույնիսկ մարզիչ է եղել, սակայն որևէ հուշամրցաշարի արժանանալու իրավունք, կարծես թե, չունի։ Մրցաշարը կազմակերպվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և նրա նախագահ Արմեն Մելիքբեկյանի կողմից, և լուրջ միջոցներ են ծախսել նման միջոցառում կազմակերպելու, դրան Նիկոլ Փաշինյանին հրավիրելու համար։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խնդիրները բազմաթիվ են։ Արմեն Մելիքբեկյանի գլխին էլ մութ ամպեր են կուտակվել, և չի բացառվում, որ տարբեր ֆուտբոլային ակումբների և երկրպագուների բողոքի ֆոնին իշխանությունները ստիպված լինեն հրաժարվել Մելիքբեկյանի կասկածելի ծառայություններից և պարտադրել նրան հրաժարական տալ։ Եվ Մելիքբեկյանը Փաշինյանին հաճոյանալու այլ ավելի ուշագրավ մեթոդ չէր գտել, քան նրա հոր անունով հուշամրցաշար կազմակերպելը։
Ավելին, ըստ մեր աղբյուրների, տևական ժամանակ Մելիքբեկյանը փորձել է անձամբ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հետ քննարկել իր ապագան և այլ անելիքներ, բայց Փաշինյանը երկար խուսափել է, իսկ այսպես Մելիքբեկյանի համար հնարավորություն էր ստեղծվել նստել Նիկոլ Փաշինյանի կողքին, նրա հետ որոշ հարցեր քննարկել, ինչու ոչ, մրցաշարից հետո մեկ-երկու բաժակ խմել և համոզել իրեն տեր կանգնել։ Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ, Մելիքբեկյանին նման միտք տվողը նրա այս տեղակալն է` Արմեն Նիկողոսյանը, որը ժամանակին եղել է Նիկոլ Փաշինյանի թերթի մարզական լրագրողը և մինչ օրս էլ հենց նա է պահպանում կապն իշխանությունների հետ։
Ալլա Տիգրանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին