Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ
Քաղաքականություն

Ինչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է.

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի վերջին առաջարկը՝ ադրբեջանական բանտերում խոշտանգվող հայ գերիների վերաբերյալ, զարմանալի կերպով, արժանացել է ընդդիմադիր մի հատվածի ու վերջինիս սպասարկող վայ-քարոզիչների քննադատությանը։

Գեներալ-մայորը, մասնավորապես, նշել էր, որ պետք է մշակել գերիների ազատ արձակման համալիր միջոցառումների պլան։ «Առաջին. գործունեություն միջազգային ասպարեզում, տեղեկատվական դաշտում և քարոզչական աշխատանք սոցցանցերում։ Երկրորդ․ գործունեություն միջազգային իրավական դաշտում։ «Համահայկական ճակատ» շարժումն այս հարցում կոնկրետ գործողությունների ծրագիր ունի։ Մենք կապեր ու հարաբերություններ ենք ստեղծում նաև Հայաստանում և փորձում ենք այս ամենը տեղափոխել գաղափարական հարթակ։ Երրորդ. Հայաստանի հատուկ ծառայությունների և հատուկ նշանակության ուժերի գործունեությունն է։ Չորրորդ․ անհրաժեշտ են իշխանության և ընդդիմության համատեղ գործողություններ։ Հինգերորդ․ աշխատանք հայկական սփյուռքի հետ, որտեղ խնդիրները պետք է բաշխվեն ամերիկյան, ֆրանսիական, ռուսական և աշխարհի այլ հայկական համայնքների միջև: Որոշ հանգամանքների դեպքում, Սփյուռքը պետք է վճռական քայլեր ձեռնարկի, ակտիվացնի առկա կապերը, համագործակցի ԱՄՆ կոնգրեսականների հետ և այլն»։

Պետք է ի նկատի ունենալ, որ խորհրդարանական կառավարման համակարգում պետության կառավարման մեջ ներգրավված են խորհրդարանի թե իշխանական, թե ընդդիմադիր խմբակցությունները, հետևաբար նման կարևորության հարցերում չափազանց կարևոր է, որ ընդդիմությունը ևս չխուսափի իր բաժին պատասխանատվությունից և կիրառի իրեն հասանելի գոիծիքակազմերը։

Թե՛ քաղաքական առումով, թե՛ խորքային գնահատականներով Կարապետյանն օպտիմալ և ողջամիտ առաջարկներ է հնչեցրել, ինչին ի պատասխան, դրանք կիրառելու փոխարեն, էժանագին քարոզչական տրյուկներ են հնչել։ Եվ ա՞յդ որակով են նրանք պատրաստվում իշխանության գալ, պետություն կառավարել։

Հանուն գերիների ազատման խորհրդարանի ընդդիմադիր հատվածը պետք է տարատեսակ միջազգային պիկետներ կազմակերպի, ճնշումներ գործադրի իշխանությունների և միջազգային կառույցների վրա, միջազգային ամբիոններից բարձրացնի գերիների ազատման հարցերը, ինչը նաև ներկայումս ՀՀ իշխանության ղեկին գտնվողներին կստիպի գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Առաջնահերթ խնդիրն այսօր հենց գերիների ազատումն է, իսկ խորհրդարանական ընդդիմությունը, որպես կառավարման համակարգի մի մաս, պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել։ Եթե խելքները չի հասնում գուցե արժե լսել փորձառու և պետության կառավարումից հասկացող մարդկանց, ոչ թե քարոզչամիջոցներով փորձել ապատեղեկատվություն և կեղծիք տարածել։

Հատուկ անգրագետների համար շեշտենք, որ արտաքին հարթակներում հաջողության հասնելու համար շատ կարևոր է, որ ընդդիմության կազմակերպած ակցիաները գործող իշխանությունը ներկայացնի որպես հանրային ընդվզում դրանով ուժեղացնելով իր բանակցային դիրքերը։ Ով այս ամենը չի հասկանում իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու։

Ի վերջո, ակնհայտ է, որ բան ու գործ թողած Արշակ Կարապետյանի ստվերի դեմ են պայքարում, երբ թիրախը մեկն է` ՀՀ իշխանությունն ու նրա դիլետանտ կառավարման հետևանքները։