Լկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջին անգամը չէ, որ իրեն ամենալկտի կերպով է պահում լրագրողների հետ։ Եվ ամեն անգամ հանրությունը, սոցցանցերի օգտատերերը բուռն դժգոհում են, քննադատում այլ լրագրողների, որոնք տեղը չեն դրել կապը կտրած քպ-ականին, ամեն անգամ զարմանում, որ բարձր պաշտոն զբաղեցնող անձը կորցնում է չափը, ցույց տալիս իր անդաստիարակությունը։
Երեկ ճեպազրույցի ժամանակ Քոչարյանը վիրավորել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, պահանջել է, որ վերջինս իրենից հեռու կանգնի, կոչ արել` «մաքրեք ձեր շրթունքները», այնուհետև ավելացրել․ «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք Ձեր շրթունքները»։ Հռիփսիմե Ջեբեջյանը ներողություն է պահանջել, սակայն պատգամավորը հրաժարվել է ներողություն խնդրել։
Քոչարյանը միակը չէ այս դավաճան իշխանության մեջ, որ խոսելու կուլտուրա չունեն։ Փաշինյանի թիմում ամենաշատ լրագրողները կան, բայց մամուլի հետ հարաբերությունները երբեք էլ չեն փայլել։ Նույնիսկ 2018թ. իշխանափոխությունից հետո, երբ Փաշինյանի վարկանիշը բավական բարձր էր, նա և իր թիմը պարբերաբար խնդիրներ էին ունենում։ Իսկ այսօր, ցանկացած ողջամիտ հարցից ընկնավորում, գազազում են, հարձակվում լրագրողների վրա։
Նման դեպքերում, երբ պետական իշխանությունն անթաքույց ցույց է տալիս իր հակակրանքը մամուլի հանդեպ, հաստիքային իրավապաշտպաններն էլ «ուղտի ականջում» քնած են, ԶԼՄ-ներն իրենք պետք է արձագանքեն։ Իսկ անդրանիկ քոչարյանների դեմ ամենագործուն մեթոդը նրան տոտալ արհամարհելն է, ժողովրդական լեզվով ասած՝ «շան տեղ չդնելը», որից հետո թե՛ նա, թե՛ իր պարագլուխը, միգուցե, որոշեն խելքի գալ, մամուլի հետ շփվելիս էլ` պահեն իրենց չափը։
Անգելինա Հունանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին