Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարու՞մ
Հայաստանի գործող իշխանությունները որոշել են խափանել Գյումրիում ավագանու ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների քարոզարշավը՝ առավել ակտիվ և ազդեցիկ դեմքերի դեմ հանելու իրավապահ համակարգը։ Որոշ վարույթներ արդեն իսկ ծաղրի առարկա են դարձել իրենց անհեթեթությամբ, գործ կարելու փնթիության մակարդակով։
Ռուբեն Մխիթարյանը երեկ ստիպված էր դադարեցնել քարոզարշավը Գյումրիում՝ Երևան գալու և հարցաքննության ներկայանալու համար: Նա մեղադրվում է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։ Ռուբեն Մխիթարյանը հստակեցրել է, որ ինքը վարորդական իրավունքից զրկված է եղել 2023-ի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի հունիսի 22-ը, հունիսի 22-ին ստացել է իր վարորդական իրավունքը հետ և վարում է մեքենան արդեն 11 ամիս։ Քննչականը միայն այժմ է հիշել չվճարված ակտի մասին, ու թեև դա ԴԱՀԿժ-ի գործը պետք է լիներ, Մխիթարյանին հենց քննչական կոմիտե էլ կանչել են։
Ընտրատարածքային հանձնաժողովն էլ Գլխավոր դատախազություն է դիմել՝ խնդրելով ուսումնասիրել Գյումրիի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերջին հայտարարությունները: Իսկ Կոմկուսի թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագրին» էր մեղադրել, թե վարչական ռեսուրս են չարաշահում: Անգամ պնդել էր, թե պետական ողջ համակարգն աշխատում է իր դեմ՝ բանակից մինչև ԱԱԾ մարդկանց կանչում, զգուշացնում ու վախեցնում են: Մեր տեղեկություններով, Վարդան Ղուկասյանի դեմ զրպարտության հոդվածով վարույթ հարուցելու, նրա քարոզարշավը խափանելու հրահանգ է տրված։
Իրավապահներին ընդդիմախոսների դեմ քսի տալու «ավանդույթը» Փաշինյանի սրտում խորն է նստած, «Ժողովրդավարության բաստիոն»-ի տխրահռչակ հայրը երկիրը տանում է դեպի բռնապետություն՝ ժողովրդավարական կարգախոսներով։
Լիանա Գրիգորյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին