Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից Դանիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա ոչ թե 11 խաղացող, այլ ամբողջ Պորտուգալիայի ուժը. ՌոնալդուՍպիտակ տունը մտադիր է մինչև Սուրբ Հարության տոնն Ուկրաինայում հրադադարի համաձայնության հասնել. BloombergՍառցադաշտերի արագ հալվելը սպառնում է աշխարհի 2 միլիարդ մարդու սննդի և ջրի մատակարարմանը. ՅՈՒՆԵՍԿՕ«Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա ՊետրոսյանՌԴ-ն 147 ԱԹՍ-ով գրոհել է Ուկրաինայի վրա. Կիևում կան զոհերՍտամբուլի քաղաքապետը կալանավորվել է. Թուրքիայում ցույցերը չեն դադարումԳիտնականները ստեղծել են էժան արևային մարտկոցներ, որոնք կարելի է տեղադրել ցանկացած վայրում Էջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արման Ծառուկյանը դիմել է իր հնարավոր մրցակիցներին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում Պուտինը և Վուչիչը մայիսին հանդիպում կունենան Մոսկվայում Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից (տեսանյութ) Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Պրեմիերա. Ավո Ադամյան- «Երանի»
Քաղաքականություն

Բաքուն կարող է ևս մեկ հարձակում ձեռնարկել

Special Еurasia-ն հրապարակել է վերլուծություն, որը ներկայացնում է Ադրբեջանի կողմից տեղեկատվության տարածման ռազմավարությունների վերջին սրացումը, մասնավորապես՝ հայկական հրադադարի ենթադրյալ խախտումների մասին Պաշտպանության նախարարության ամենօրյա զեկույցների միջոցով: Ինչպես ընդգծվել է, Պպատմականորեն նմանատիպ պատմություններ են կիրառվել հանրային ընկալումը ձևավորելու և ռազմավարական մանևրների արդարացման շրջանակ ստեղծելու համար:

Հաշվի առնելով Հայաստանի զգալի զիջումները խաղաղ բանակցություններում՝ ներկայիս միտումը մտահոգություն է առաջացնում տարածաշրջանային կայունության վրա ավելի լայն ազդեցությունների վերաբերյալ։ Պատմականորեն Ադրբեջանը ռազմավարական հաղորդակցության արշավներ է օգտագործել՝ ռազմական զարգացումներն արդարացնելու համար: Մինչև 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը, Բաքուն նույն կերպ հաղորդում էր հայկական ենթադրյալ հարձակումների մասին՝ ազդելով ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ընկալումների վրա: Նման զեկույցների վերջին աճը, ըստ երևույթին, ավելի լայն նարատիվի մի մասն է, որն ուղղված է ապագա ռազմական գործողությունների դեպքում ինքնապաշտպանության գաղափարի ամրապնդմանը: Չնայած Հայաստանի տարածքային զիջումներին՝ ներառյալ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը և սահմանամերձ չորս գյուղերի հանձնումն, Ադրբեջանը շարունակում է ընդլայնել պահանջները։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմական գրավումը 9-ամսյա շրջափակումից հետո 2023 թվականին ծառայել է որպես միջազգային վճռականության փորձություն։ Արևմտյան կառավարությունները, դատապարտելով տարածաշրջանում հայերի էթնիկ զտումները, ոչ մի բովանդակալից քայլ չեն ձեռնարկել այն կանխելու համար:

Արձագանքի այս բացակայությունը քաջալերել է Ադրբեջանին՝ ամրապնդելով այն ընկալումը, որ նա կարող է շարունակել իր ընդլայնողական քաղաքականությունն առանց հետևանքների: Եվրախորհրդարանի վերջին բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, ընդգծում է արևմտյան որոշ շրջանակների աճող հիասթափությունը: Այն նաև կոչ է անում Միջազգային քրեական դատարանին հետաքննել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության բռնի տեղահանումը և էթնիկ զտումները։ Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են, որ ԵՄ-ը կասեցնի ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը և ապագա երկկողմ համաձայնագրերը պայմանավորի մարդու իրավունքների բարելավմամբ, քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և Հայաստանի հետ արդար խաղաղության համաձայնագրով:

Սակայն հստակ ցուցում չկա, որ այդ միջոցառումները կիրականացվեն։ «Միևնույն ժամանակ, 2025 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում ռազմական տեխնիկա տեղակայելու ԱՄՆ որոշումը կարող է ազդարարել ռազմավարական առաջնահերթությունների փոփոխություն, բայց արդյո՞ք Վաշինգտոնը կմիջամտի Ադրբեջանի հարձակման դեպքում, մնում է անորոշ», – նշվել է վերլուծությունում: Հավելվել է, որ բացի Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական համաձայնագրից, այս զարգացումը կարող է ցույց տալ, որ ԱՄՆ հետախուզությունը, գնահատում է ադրբեջանական պոտենցիալ հարձակման հավանականությունը։ Այս մտահոգությունն ավելի է ամրապնդվում Ադրբեջանի հռետորաբանությամբ, որը Հայաստանի հարավային հատվածներն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։

Անորոշ է մնում նաև, թե արդյո՞ք և որքանո՞վ կմիջամտի ՀԱՊԿ-ը։ Մինչ Երևանը փաստացի սառեցրել է իր անդամակցությունը և չի կատարել իր տարեկան ֆինանսական ներդրումը, կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը վերահաստատել է, որ Հայաստանը մնում է լիիրավ անդամ՝ նույն իրավունքներով, ինչ մյուս անդամ երկրները։ Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի դեպքի, որտեղ միջազգային իրավունքը բաժանված էր Ադրբեջանի տարածքային ինքնիշխանության և հայ բնակչության ինքնորոշման իրավունքի միջև, ադրբեջանական ցանկացած ռազմական գործողություն Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ կլինի միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։ Հայաստանի ներքաղաքական երկպառակությունները լրջորեն թուլացրել են նրա ռազմավարական դիրքերը։ Սահմանադրությունը փոփոխելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը ցրելու և Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը ներքին զգալի հակազդեցություն է առաջացրել:

Արցախի նախկին պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, սպառնացել են դատական գործ հարուցել Փաշինյանի կառավարության դեմ, եթե Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն։ Հասարակության դժգոհությունը Փաշինյանի ղեկավարությունից մեծացել է հատկապես այն բանից հետո, երբ նա ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և անցյալ տարի Ադրբեջանին է հանձնել սահմանամերձ գյուղերը։ «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման գլխավորած բողոքի ցույցերը վկայում են այն մասին, որ հայ բնակչության մի հատվածն այդ զիջումներն ընկալում է որպես դավաճանություն։ Եթե ներկայիս միտումները շարունակվեն, Բաքուն կարող է ևս մեկ հարձակում ձեռնարկել ինքնապաշտպանության պատրվակով՝ օգտվելով Հայաստանի խոցելիությունից և Արևմուտքի միջամտելու դժկամությունից: Առանց վճռական միջազգային գործողությունների՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու կայունությունը մնալու են էական վտանգի տակ։ Պոտենցիալ հետևանքները Եվրոպայի համար նույնպես նշանակալի են։ Եթե պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի էներգետիկ ոլորտի նկատմամբ, ապա Բրյուսելի ջանքերը՝ դիվերսիֆիկացնելու գազամատակարարումը, զգալի մարտահրավերների կհանդիպեն։