Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Քաղաքականություն

Ո՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Հայաստանի դավադիր ռեժիմի պարագլուխն իր վերջին հարցազրույցով կրկին համաշխարհային քաղաքագիտության նոր հակառեկորդ սահմանեց։

Միայն խեղված իրականության մեջ ապրող երկրում է հնարավոր սեփական ժողովրդի գլխին 50 րոպեանոց պանտոմիմա խաղարկել «խաղաղության համաձայնագրի մասին»՝ առանց այդ փաստաթուղթը հրապարակելու։

Սա քաղաքական աբսուրդի ժանրի հերթական ֆեյերիան էր՝ ճամարտակել հանրության առջև մի թեմայի շուրջ, որի կապակցությամբ զավեշտալի կռուտիտներով հրաժարվում ես նույն հանրությանը ներկայացնել համապատասխան նյութերը։

Ջուրը գցելով մինչ այս պահը հնչած՝ ՔՊ-ական քարոզիչների նախորդ «աշխատանքը», թե իբր հանրությունն արդեն տեղյակ է փաստաթղթից՝ Նիկոլը հարցազրույց էր տալիս իրականում ոչ թե հայ ժողովրդի, այլ իր դրսի պատվիրատուների համար։

Միակ լապշան, որ նախատեսված էր հենց հայ ժողովրդի թաց խմորից առանց այդ էլ՝ ծանրացած ականջների համար, դա բրենդային աներեսությամբ կրկնվող մանտրան էր, որ «մենք ոչինչ էլ չենք զիջել»։

Այս ինքնամոռաց դերվիշական պտույտի մեջ, սակայն, Փաշինյանը չէր մոռանում կրկնել, որ զիջումների մասին խոսույթը «դրսից ներմուծված» նառատիվ է։

Ո՞ր դրսից, Նիկոլ։ Ասեմ, եթե մոռացել ես. քո արևմտյան շախ տվողներին։ Հայաստանի զիջումների մասին պաշտոնապես բարձրաձայնել է Գերմանիայի ԱԳՆ-ն, Եվրապառլամենտի մի խումբ առաջատար պատգամավորներ և, գիտե՞ս՝ ո՞վ. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենն իր երևանյան ասուլիսին (բառացի. The remaining unsolved issues were solved by concessions from the Armenian side- Հայաստանի կողմից արված զիջումներով են լուծվել մնացած չլուծված խնդիրները):
Բայց դու շարունակիր ապուշացնել ժողովրդին «գլխացավի դեպքում կտրում ենք գլուխը և դառնում աննախադեպ առողջ» զառանցանքով։
«Միակողմանի պարտավորություններ տեքստում չկան»,- շարունակում է իր պորտապարը Փաշինյանը, ում ճանաչելով՝ կարող ենք վստահ լինել, որ, օրինակ, կողմերից մեկը պարտավորվում է տարեկան 100 զոհ մատուցել «խաղաղության» մեհյանին, իսկ մյուսը՝ պարտավորվում է չպահանջել դրանից ավելին։ Սրանից ցայտուն «երկկողմ պարտավորությո՞ւն»: Սակայն Փաշինյանը չի հանգստանում, և պսևդոինտելեկտուալ տարերքի մեջ ժայթքում է մի նոր «գոհարով»։ Պարզվում է, որ «միջպետական հայցերը միջազգային ատյաններին խաղաղության հաստատման համար են»։ WTF,- կասեր իրեն հարգող ցանկացած «ֆիրմա» քաղ. գործիչ, о*ренеть,- կարձագանքեին իրեն եվրասիական տարածքից։

Փաստորեն ամբողջ աշխարհը, մոլորված և տգետ, մինչ այսօր դիմում էր միջազգային դատարաններ արդարության վերականգնման և լեգիտիմ պատժի համար, այնինչ ժամանակակից աշխարհի պայծառճակատ Նիկոլ Իբն Խատտաբը գտել է միջազգային իրավունքի իրական իմաստը։

Տխմարությունների շարանն այս անգամ ևս չշրջանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման թեման։ Հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագրի» հետ այդ հարցի շաղկապումը հակասում է հենց այդ խմբի մանդատին, որ տրվել է ոչ թե հայ-ադրբեջանական, այլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Իսկ այդ հակամարտությունը, ինչպես ապացուցեց, օրինակ, նաև Շվեյցարիայի խորհրդարանի վերջին բանաձևը, լուծված չէ։

Արցախյան բանակցությունների իրական բովանդակության և իմաստի մասին նրա հիմարություններին նույնիսկ անդրադառնալու կարիք չկա, առավելևս՝ երբ նա դեռ չի հրապարակել 2019-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից իրեն արված առաջարկությունն ամբողջությամբ։

Իսկ Հայաստանի ինքնիշխանությունը պատմական մինիմումի հասցրած, տարածքային ամբողջականության պահպանման համար մատը մատին չտվող, պետականությունը հանուն սեփական իշխանության Անկարայում և Բաքվում գրավ դնելու պատրաստ գործչի արտանետումներն «աննախադեպ ինքնիշխան և ազատ» լինելու մասին ծաղր են հայ ժողովրդի երեսին, լորձոտ և դեղնադարչնագույն ծաղր։

Ալիևին հաճոյանալու տարերքը և հիվանդագին վախերը Նիկոլին հասցրել էին այն աստիճանի, որ բանակի մասին խոսելիս նա ասաց, որ ՀՀ Զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս խնդիր չունեն լուծելու, մոռանալով նույնիսկ միջազգային խաղաղապահ ուժերի կազմում հենց հիմա ծառայող ստորաբաժանումների մասին։

Գիտեմ, որ ոմանք կասեն, թե իր ստորությունն ու անբարոյականությունը պարզ են, բայց խնդրում եմ չմոռանալ, որ Նիկոլը շարունակում է իր կռիվը հայ հասարակության միտքը պղտորելու և միամիտների սրտերը գրավելու ուղղությամբ, մանավանդ՝ նվազագույն վարկանիշի պարագայում։ Ուստի վստահ եմ, որ ոչ մի կեղծիք, որքան էլ այն բացահայտ լինի, չպիտի մնա անպատասխան։

Վերջիվերջո, Հայաստանին ոչ թե խոսացող, այլ մտածող գլուխ, ոչ թե վերբալ սուտը քողարկող, այլ աշխատող ձեռքեր են պետք։