Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ
Քաղաքականություն

Ինչո՞ւ են ստում ՀՀ իշխանությունները

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ հերթական անգամ հայտնվել է սկանդալում, երբ ապարդյուն փորձում էր ստել, թե Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտումներ չի արել։ Երեկ առավոտյան սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանը, մի քանի օր հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտումների մեջ, ինքն է կրակոցներ արձակել Սոթքի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն բոցաշունչ մի հերքում էր երկնել՝ օգտատերերին մեղադրելով կեղծիքներ տարածելու մեջ՝ կոչ անելով հետևել պաշտոնական լրատվությանը։

Արդեն խորհրդարանում Պապիկյանն ինքն էր պնդում, թե կրակոցներ չեն եղել։ Հարցին, թե Սոթքի ուղղությամբ կրակոցներ եղե՞լ են, Պապիկյանը հստակ չէր պատասխանել, փոխարենը վկայակոչել էր ՊՆ-ի այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրությունը, որով ՊՆ-ն «հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին»:

Իսկ Վարդենիսի բնակիչները հերքում են ՊՆ-ին, նշում, որ տևական ժամանակ կրակոցներ են հնչել հակառակորդի դիրքերից։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ընդամենը մեկ դրվագով ապացուցվեց գործող իշխանությունների ստախոսությունը։ Եվ այսքանից հետո անհնար է հավատալ թե՛ պաշտպանության նախարարի, թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումներին, թե Ադրբեջանի կողմից սահմանին զորքերի տեղաշարժ չկա։ Ի դեպ, երեկ էլ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանն էր պնդում, թե Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է։ Իրո՞ք․․․

Ամալյա Բաբայան