ՀՀ իշխանություններն ինքնամոռաց կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջները
«ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը քննարկելի և օրակարգային հարց է, և մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը», - Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հստակ քննարկելի հարց է, ինչո՞ւ է քննարկելի, որովհետև մենք գնում ենք խաղաղության, իսկ մենք գնում ենք խաղաղության, այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է։ Ընդ որում՝ այստեղ էլ մենք պետք է որոշակի ճկունություն ցուցաբերենք, որպեսզի նպատակը չխառնենք միջոցի հետ», - նշել է Փաշինյանը։
44-օրյա պատերազմից հետո Մինսկի խումբը լուծարելու պահանջ Բաքուն է ներկայացրել: Այժմ էլ Ադրբեջանից պնդում են, թե դա խաղաղության պայմանագրի կնքման նախապայմաններից է: ՄԽ-ն լուծարելն Ադրբեջանի միակ պահանջը չէ։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնել, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշել՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում է հրադադարը խախտելու համար։
Երբ Հայաստանը հաղթահարի «առկա խնդիրները», համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Ինքը՝ Փաշինյանը հաստատել է, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կարող է կայանալ 2027 թ.։
Մեկ այլ պահանջ էլ ադրբեջանցիների վերադարձն է, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ստեղծումը։ Փաշինյանական վարչախումբն այս հարցում էլ դեռ «կռուտիտների» փուլում է։
Հասմիկ Սաֆարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին