Կների՞ Փաշինյանը Մելիքբեկյանին նվաստացման համար
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երեկ Թբիլիսիում խայտառակ պարտություն է կրել Վրաստանի հավաքականից։ Երևանում 0։3 հաշվով պարտությունից հետո էլ վրացի ֆուտբոլիստները նվաստացրել են մեր ընտրանուն՝ 6։1 հաշվով։ Ընդ որում, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ։ Հայ երկրպագուները խաղի ընթացքում վանկարկել են՝ «Մելիքբեկյա՛ն, հեռացիր»:
Արմեն Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է 2019-ից: Նա և իր տեղակալ, Փաշինյանի թերթի նախկին մարզական լրագրող Արմեն Նիկողոսյանը վաղուց դարձել են հայկական ֆուտբոլի արգելակը, զարգացման խոչընդոտը, հավաքականում անառողջ մթնոլորտի պատասխանատուները, բայց համառորեն հրաժարվում են լքել իրենց պաշտոնները։ Նվաստացումից հետո Մելիքբեկյանը հրաժարականի մասին, իհարկե, չի հայտնել, փոխարենը լկտիաբար «սպառնացել» է շարունակել իր անփառունակ պաշտոնավարումը։ «Ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքի համար։ Երկար զրույցից հետո խոստացել ենք միմյանց, որ կարող ենք առաջ գնալ, պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, մեր խնդիրները ներսում լուծել և հուլիսին ներկայանալ որպես մարտունակ թիմ»,- ասել է նա։
Եվ իրոք, ինչո՞ւ պետք է Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը մտածեն հրաժարականի մասին, երբ ամենամեծ օրինակն իրենց աչքի առաջ է, մի ողջ երկիր ձախողած Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, նորանոր աղետներ բերել Հայաստանին, զարգացնել հնարավոր բոլոր կոռուպցիոն մեխանիզմները։
Երեկվա նվաստացումից հետո տրամաբանական կլիներ, եթե Փաշինյանն ինքը պահանջեր «արմենների» հրաժարականը։ Մամուլը բազմիցս գրել է, թե ինչ կոռուպցիոն մեխանիզմներ են գործում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, այդ թվում՝ ՔՊ-ական պաշտոնյաների մասնակցությամբ, ինչպես են ահռելի գումարները փոշիացնում տարբեր տենդերների միջոցով, և Արմեն Մելիքբեկյանն իրեն կարող է անձեռնմխելի համարել, քան դեռ երկրում իշխանություն են պարտության սիմվոլները։
Լիկա Ոսկանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին