Վանաձորում արցախցի երիտասարդի ծեծը կոծկում են
Իրավապահ համակարգը որոշել է ամեն գնով կոծկել Վանաձորում մի խումբ ոստիկանների կողմից արցախցի երիտասարդի ծեծի փաստով հարուցված քրգործը։ Փոխարենը, մտադիր են պատասխանատվության ենթարկել Տիգրան Ուլուբաբյանին և նրա փաստաբանին, ով բարձրաձայնում է տեղահանվածների նկատմամբ ՀՀ գործող իշխանությունների ապօրինությունները։
Նախօրեին Քննչական կոմիտեում հարցաքննության ժամանակ լկտիացած ոստիկանները հերքել են, թե ծեծի են ենթարկել Ուլուբաբյանին։ Ապօրինություններն այս գործում ի սկզբանե այնպես են արվել, որ ծեծի փաստը հնարավոր չլինի հաստատել, օրինակ, դատաբժիշկը չի արձանագրել հարվածների հետքերը։ Մեր տեղեկություններով, ՔԿ նոր պետը մտադիր է քրեական գործը շրջել արցախցի երիտասարդի դեմ, իբր նա զրպարտում է ոստիկաններին։ Իշխանական քարոզչամեքենան էլ փորձում է ծեծվածին որպես քրեական հանցագործ ներկայացնել, որն օրենքի հետ խնդիրներ է ունեցել նաև Արցախում։
Փաստաբան Ռոման Երիցյանի դեմ էլ քրեական վարույթ է հարուցվել, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը նյութեր է պատրաստել, ըստ որոնց Երևանի մի բնակիչ հայտնել է, թե Երիցյանն իրենից խարդախությամբ մեծ գումար է վերցրել, և որ դա պարբերական բնույթ է ունեցել։ Փաստաբանն այս հայտարարությունները կեղծ է համարում և նշում, որ Ներքին գործերի նախարարությունը Քննչական կոմիտեի հետ համատեղ ջանքերով «մեծ արշավ» է սկսել իր դեմ։ Ֆեյսբուքյան էջում հայտարարեց, թե իր դեմ այս գործը սարքում են, ու սա կապված է այն բանի հետ, որ վերջին օրերին բարձրաձայնել է ոստիկանական խոշտանգումների մասին ու քննադատել Քննչական կոմիտեի վարած նախաքննությունը։ Երիցյանը տեղեկություններ ունի, որ իրավապահները հրահանգ են ստացել «ամեն գնով իրեն կալանավորելու մասին»:
Այս ամենը վկայում է, որ փաշինյանական իշխանությունը տարբեր միջոցներով ցանկանում է ահաբեկել բռնի տեղահանվածներին, դուրս մղել Հայաստանից կամ պարտադրել լռել։ Ինչը, ի դեպ, չի հաջողվելու։
Գոհար Մակարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին