Մելիքբեկյանի օրերը հաշվված են, բայց նա մեծ ախորժակ ունի
Վրաստանում կրած խայտառակ ֆուտբոլային պարտությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի դիրքերը գնալով ավելի թուլանում են: 1։ 6 հաշվով պարտությունը, որին ականատեսը եղավ հենց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, կարծես թե դրել է Մելիքբեկյանի և նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանի հրաժարականի սկիզբը։ Ընդ որում, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը չափազանց զայրացած էր և իր աչքով ու իր նվաստացման գնով է տեսել, թե ինչ է կատարվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում և հանձնարարել է կտրուկ միջոցներ ձեռնարկել, նաև ինչ-որ մեկին գտնել, որի վրա կկարողանան բարդել ֆեդերացիայի նախագահի աշխատանքը։
Ինքը` Մելիքբեկյանն էլ, կարծես թե, դեմ չէ հեռանալու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, բայց ունի մի գերնպատակ, առնվազն ֆեդերացիայի նախագահի պաշտոնը պահպանել մինչև ապրիլի 3–ը, երբ Բելգրադում կայանալու է ՈւԵՖԱ-ի գործկոմի ընտրությունը։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է գործկոմի անդամության 11 թեկնածուներին, որոնցից ընտրվելու է 7–ը։ Թեկնածուներից մեկն էլ Արմեն Մելիբեկյանն է, և ընտրվելու դեպքում նա կկարողանա տեղափոխվել Շվեյցարիա և չափազանց բարձր, տարեկան գրեթե 200 հազար եվրո աշխատավարձով, մի քանի տարի անվրդով կյանք վարել` բոլորովին չմտահոգվելով իր ետևից թողած ավերակների մասին։
Ի դեպ, Մելիքբեկյանից հետո ֆեդերացիայում շատերի գլուխներն են թռչելու, և այդ շատերը հրաշալի հասկանում են, որ եթե Մելիքբեկյանը մնա մինչև ապրիլի 3–ը և նրան հաջողվի դառնալ ՈւԵԱՖ-ի գործկոմի անդամ, ապա նա իրեն կապահովի տարատեսակ խնդիրներից, իսկ Հայաստանում մնացածները կզրկվեն ապրուստի միջոցներից, ինչպես նաև կհայտնվեն իշխանության թիրախում, ուստի և փորձելու են իրենց հետ քարշ տալ նաև Մելիքբեկյանին։
Այս օրերին ֆուտբոլի ֆեդերացիայում իսկական սուգ է տիրում, Փաշինյանն էլ թերևս չների Մելիքբեկյանին և պահանջի ժամկետից շուտ վայր դնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, իսկ այդ դեպքում՝ խայտառակ պաշտոնանկությունից հետո դժվար թե Արմեն Մելիքբեկյանի պես դիլետանտ և հակաֆուտբոլային ֆունկցիոներին ընտրեն ՈւԵՖԱ-ի գործկոմի կազմում։
Աննա Թովմասյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին