Արևմտամետները նոր խնդիրներ են հարուցում Փաշինյանի համար
Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։ Հարցը 2-րդ ընթերցմամբ քննարկելու համար ներառվել է այսօր մեկնարկող նիստերի օրակարգում։ Մարտի 3-ի նիստում օրինագծի քվեարկությունը հետաձգվել էր, ըստ օրինագիծը ներկայացնող «Եվրաքվե»-ի ներկայացուցիչների և ԱԺ քպական պատգամավորների, ընթացակարգային խնդիրների պատճառով։ Թերևս այն ժամանակ խոսակցություններ տարածվեցին, որ իշխանությունն ինքը փորձում է հետաձգել նախագծի քննարկումը 2-րդ ընթերցմամբ, քանի որ դրա ընդունումը նոր խնդիրներ է հարուցելու հայ-ռուսական հարաբերություններում, մինչդեռ գործող իշխանությունները վերջին շրջանում փորձում են կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց այս անգամ էլ ստիպված են եղել տեղի տալ Արևմուտքի ճնշումներին և հարցը ներառել օրակարգում, ընդ որում, գրեթե վստահաբար` ՔՊ-ն ամբողջական կազմով կողմ է քվեարկելու այս նախագծին, որից հետո այն օրենքի ուժ է ստանալու։
Ինչպես և Հռոմի ստատուտի դեպքում, որն արժանացավ Ռուսաստանի բուռն դժգոհությանը, այս օրինագիծը ևս խնդիրներ է հարուցելու։ Բնական է, որ օրինագիծը ներկայացնող և դրա համար գրեթե 60 հազար ստորագրություն հավաքած «Եվրաքվե»-ի հաստիքային արևմտամետներին հարմար է հայ-ռուսական հարաբերությունների փչացման հերթական ակտը։ Բայց արդյո՞ք դա բխում է Հայաստանի և գործող իշխանությունների շահերից։
Մինչդեռ Փաշինյանի իշխանությունը պրակտիկորեն որևէ հնարավորություն չունի դեմ քվեարկելու օրինագծին, Արևմուտքի իրենց հովանավորները որևէ կերպ չեն հասկանա նման վերաբերմունքը, ուստի և Փաշինյանը գտնվում է երկու քարի արանքում, որտեղից հարվածներ է ստանալու, իսկ իրեն ու իր թիմին նա հենց ինքն է գցել նման ծանր վիճակում և ստիպված է առնվազն կատարել տվյալ պահին ավելի ուժեղ աշխարհաքաղաքական կենտրոնի հրահանգները։
Մերի Գրիգորյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին