ՌԴ-ին երաշխիքներ են պետք Սև ծովում անվտանգության հարցում. դա կարող է լինել միայն Վաշինգտոնից Զելենսկուն տրված հրամանի արդյունքում. Լավրով
Ռուսաստանին հստակ երաշխիքներ են անհրաժեշտ՝ վերսկսելու սևծովյան նախաձեռնությունը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Առաջին ալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ նման երաշխիքները կարող են իրականություն դառնալ միայն այն դեպքում, երբ Վաշինգտոնից հրաման տան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ հստակ երաշխիքներ են պետք: Բայց այդ երաշխիքները, հաշվի առնելով Կիևի հետ պայմանավորվածությունների նախորդ անհաջող փորձը, կարող են լինել միայն Վաշինգտոնից Զելենսկիին և նրա թիմին դա անելու հրամանի արդյունքում, և ոչ այլ կերպ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Լավրովը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները լսել է երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի ազդանշանը։
«Ինձ թվում է, որ մեր ամերիկացի գործընկերները ստացել են այդ ազդանշանը: Նրանք հասկանում են, որ միայն Վաշինգտոնը կարող է դրական արդյունքների հասնել ռազմարդյունաբերական համալիրի հետ կապ չունեցող էներգետիկ ենթակառուցվածքների վրա ահաբեկչական հարձակումները, քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծումները դադարեցնելու հարցում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը