Տնտեսական աղետի ստարտը․ Հրայր Կամենդատյան
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տնտեսական աղետի ստարտը !
2024 թվականի վերջին մի քանի լրատվական միջոցներին տրված հարցազրույցների ընթացքում հայտարարել էի, որ 2025 թվականը տնտեսական աղետի տարի է լինելու։Կանխատեսված անկման հիմնական գործոնը լինելու էր արտահանման եվ ներմուծման անկումը 35-40 տոկոսի չափով։ Խոստացված անկումն արդեն իրողություն է, եվ այն ավելի է խորանալու։ Ինչ ենք ունենալու արտաքին ապրանքաշրջանառության անկման արդյունքում ՞: Երկիր հոսող արտարժութային հոսքերը ցամաքելու են, որի նկատմամբ պահանջարկը չի կարող բավարարվել , քանի որ ներմուծման ծավալները դեռևս կպահպանվեն մոտ երեք ամիս ևս եվ ներմուծողները բանկերում կձևավորվեն աճող պահանջարկ։ Արդյունքում կդադարի դրամի հարաբերական արժևորումը եվ կգրանցվի 420 դրամ եվ ավելի մեկ դոլարի դիմաց փոխարժեք։
Կից տեղադրում եմ 2025 թվականի փետրվար ամսվա տվյալները, 2024 թվականի փետրվար եվ դեկտեմբեր ամիսների համեմատ։Իմիջայլոց տնտեսական ակտիվության գործակիցը փետրվար ամսին կազմել է 1.5 տոկոս, 2025 հունվարի 7.1 տոկոսի դիմաց։ Եթե հաշվի առնենք, որ ՏԱՑ գործակցին միշտ բուքսիր դարձած տրանսպորտային բեռնափոխադրումները կրճատվելու են, ապա ապրիլ , մայիս ամիսներին տնտեսական աճ չի լինելու։ Ով է մեղավոր ՞: Միակ մեղավորը քպ-կան իշխանություններն են , իսկ անմիջական պատասխանատուն ՀՀ էկոնոմիկայի նախարարը , որը պարզապես անգործունյա մեկն է։




















ԱՄՆ-ն դադարեցրել է Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
Եթե եվրոպացիները հանկարծ որոշեն վերադառնալ ռուսական շուկա՝ խնդրեմ, բայց հաշվի կառնենք ներկայիս իրողո...
Մինչև Սամվել Կարապետյանը իր ﬕջոցներից 540 ﬕլիոն դրամ էր ներդնում ﬔր երկրում, Փաշինյանն այլ «ներդրում...
Ծախսվել է ավելի քանի 20մլն եվրո գումար միայն սառեցված տոկոսների համար, ոչ մի մետր օդային գիծ չի կառո...
«Եկեղեցին մեր հոգևոր ամրոցն է, և մենք մեր ձևով պաշտպանելու ենք այն»․ Նարեկ Կարապետյան
Ժիրայր Լիպարիտյանի ուրացումը, Ալիևի խոսնակները Հայաստանում. Էդմոն Մարուքյան
«Երազում եմ, որ ուղղակի իրար նկատմամբ մի քիչ ներողամիտ լինենք». Խորեն Լևոնյան
ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է...
Պարզապես որոշել են քրեական վարույթ չնախաձեռնել ու... վերջ. «Փաստ»
Ո՞վ է օգնելու քեզ ավելի լավ ապրել. «Մեր ձևով»