Ադրբեջանը խախտում է հրադադարը, իսկ ՀՀ ՊՆ-ն արդարացնում է հակառակորդին
Հայաստանի գործող իշխանությունները՝ Ադրբեջանի աճող ռազմատենչ հռետորաբանության ու հրադադարի ռեժիմի խախտումների ֆոնին, անընդհատ փորձում են ապատեղեկացնել հանրությանը, ստել, խաբել, թե որևէ վտանգ գոյություն չունի։ Օրերս Գեղարքունիքի մարզում հնչած ինտենսիվ գնդակոծումների վերաբերյալ ՊՆ-ն լղոզված մի պարզաբանում էր տարածել, որից հետո հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի երկու սահմանային գյուղերի՝ Խոզնավարի ու Խնածախի հատվածում ևս կրակոցներ են եղել։ Բնակիչները պատմել են, որ հատկապես գիշերային ժամերին օդ են կրակում, ահաբեկում տեղացիներին։ ԽՆածախում, օրինակ, հինգ օր շարունակ կրակոցներ են լսվել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը շտապեց հայտարարել, թե հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում, Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։
Այս մեկ դրվագը վկայում է, որ ՀՀ գործող իշխանությունները երկրի մարտունակությունն ամրապնդելու փոխարեն զբաղված են թշնամու շահերի սպասարկմամբ, դիրքերը չեն ամրացնում, տեղեկությունը թաքցնում են՝ հակառակորդին հնարավորություն տալով ամրապնդվել և պատրաստվել նոր հարձակման։ Այդ ժամանակ էլ քավության նոր նոխազներ կգտնեն։
Շուշան Հայրապետյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին