Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Ժամանց

Գոռ Հակոբյանն ու Վարուժ Մարգարյանն առաջին անգամ՝ կրիմինալ ժանրում. բեքսթեյջ՝ նոր ֆիլմի նկարահանման հրապարակից

Մեկնարկել են «MENQ holding» ընկերության կողմից արտադրվող «Վենդետա» նոր բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները:

Ֆիլմի պրոդյուսերը Սերգեյ Հայրապետյանն է, ռեժիսորը՝ Մհեր Խաչատրյանը, սցենարի հեղինակն է Հարություն Ղուկասյանը:

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Հարություն Մովսիսյանը, Գոռ Հակոբյանը, Հայկ Հովհաննիսյանը, Միկա Ղափլանյանը, Վարուժ Մարգարյանը, Վիլեն Սարգսյանը, Հարություն Սարգսյանը, Նելլի Խերանյանը, Մարիամ Ադամյանը և այլք:

Ֆիլմն արտադրվում է հատուկ Armflix հարթակի համար: 

Ֆիլմի նկարահանման առաջին օրը ներկա է եղել նաև Tert.am Life-ը, զրուզել ստեղծագործական թիմի հետ, առանձնացրել հետաքրքիր դրվագներն ու առաջին բեքսթեյջ լուսանկարները:

«Վենդետա»-ն ընկերության մասին դրամա է՝ կրիմինալ տարրերով:

Ընկերասիրություն, անարդարության դեմ պայքար, վրեժ ու նպատակ. սրանք են ֆիլմի գլխավոր ուղերձները:

«Ֆիլմի հերոսներն ընհանրապես կապ չունենալով քրեական աշխարհի հետ, ստիպված են լինում կռվի դուրս գալ կրիմինալի դեմ՝ իրենց ընկերոջ ընկերուհու վրեժը լուծելու համար:

Թեև հերոսները պայքարում են արդարության համար, միևնույն ժամանակ ստիպված են լինում ձեռքերը թաթախել արյան մեջ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Սերգեյ Հայրապետյանը:

Դերասանական կազմն ընտրվել է շուրջ 1 ամիս տևած քասթինգի արդյունքում:

Պրոդյուսերի խոսքով՝ այս ֆիլմում գլխավոր հերոսն ընկերությունն է:

«Ե՛վ սցենարով, և՛ տեխնիկապես մեկ քայլ փորձել ենք առաջ անցնել մյուս ֆիլմերից: Փորձ ենք անում հիմա հայկական իրականության մինի սերիալների արտադրությունը հասցնել այն մակարդակի, որ այն չզիջի ֆիլմին»,- նշեց պրոդյուսերը:

Գլխավոր հերոսներից մեկին՝ Բեկին մարմնավորող դերասան Գոռ Հակոբյանը խոստովանեց, որ միշտ ցանկացել է ներկայանամ այնպիսի կերպարով, որը գլոբալ կտարբերվի իր խաղացած բոլոր դերերից:

«Դերասանի համար դա շատ կարևոր է: Երբ պրոդյուսերի՝ Սերգեյի կողմից ստացա առաջարկը, կարդացի սցենարը, հասկացա, որ սա հենց այդ կերպարն է, որը միշտ ուզել եմ խաղալ:

Շատ ուրախ եմ, որ միացե եմ այս թիմին, պրոֆեսիոնալ թիմ է, թե՛ տեխնիկական անձնակազմը, թե՛ դերասանական կազմը: Ես եղել եմ իրենց հեռուստադիտողը, մինչ օրս նայում եմ «Տանդեմ»-ը ու շատ ուրախ եմ, որ «Վենդետա»-ում մարմնավորում եմ ամենաբացասական կերպարին»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Գոռ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ սցենարը շատ հետաքրքիր է:

Կրիմինալ ժանրում Գոռ Հակոբյանի առաջին փորձն է, դերասանն անկեղծանում է՝ և՛ պատասխանատու է, և՛ բարդ:

«Բոլոր այն մարդիկ, ովքեր չեն հավատում, որ սիթքոմից հետո կարողանալու եմ մարմնավորել այս կերպարը, պետք է ապացուցեմ հակառակը»,- նշեց դերասանը:

Կրիմինալ ժանրը Հայաստանում դեռևս ոչ միանշանակ է ընկալվում՝ երբեմն քննադատվելով: Գոռ Հակոբյանը պատրաստ է քննադատվել, եթե դա առողջ քննադատություն է:

«Ինչքան ուզում է լավ դերասան լինես, միևնույն է կհայտնվի մի մարդ, ով կքննադատի: Դա նորմալ է»,- նշեց մեր զրուցակիցը:

Դերասան Հայկ Հովհաննիսյանի համար Ֆիլմը շատ հետաքրքիր է սցենարային զարգացումներով:

«Առաջին սերիաները կարդալուց հետո անմիջապես համաձայնեցի նկարահանվել: Ֆիլմով փորձում ենք ընկերության մասին գաղափարները ճիշտ մատուցել հանդիսատեսին:

Իմ կերպարը ընկերության մեջ միակն է, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հանտնվում է բանտում: Ֆիլմում հեռուստադիտողը իրադարձությունները տեսնում է արդեն բանտից հետո: Հեռուստադիտողին վստահեցնում եմ, որ շատ լավ ու որակյալ նախագիծ է լինելու: Վստահ եմ, որ կհավանեն»,- չակերտները բացեց Հայկ Հովհաննիսյանը:

Դերասան Վարուժ Մարգարյանը ֆիլմում մարմնավորում է նկարչի կերպար:  

Ըստ նրա՝ կարծրատիպ կա, որ նկարիչները կամ դերասանները շրջապատում լինում են ավելի թույլ, էմոցիոնալ ու խոցելի:

«Շատերի կարծիքով՝ արվեստի բնագավառի մարդիկ չեն կարող ունենալ բակային ընկերներ: Ֆիլմը ցույց է տալիս, որ անկախ բնագավառից, եթե մարդիկ ինչ-որ կիսելու բան ունեն, կարող են ընկերություն անել ու միասին ճանապարհ անցնել»,- նշեց դերասանը:

Վարուժ Մարգարյանը ևս առաջին անգամ է նկարահանվում կրիմինալ Ժանրում:

«Առաջարկը ստանալուց մտահոգված էի: Չգիտեի՝ ոնց կարելի է ներկայանալ այս ժանրում ու հատկապես ներկայացնել նկարչի էմոցիոնալ կերպարը:  

Ֆիլմում պետք է կարծրատիպ կոտրեմ ու նկարչին ներկայացնեմ այնպես, որ այս բնագավառի մարդիկ ևս կարող են ուժեղ լինել:

Ամեն ինչ անում եմ, որ ստացվի, իսկ գնահատականը կտա հանդիսատեսը»,- ամփոփեց Վարուժ Մարգարյանը: