Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների
Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների՝ հիմքեր ստեղծելով Հայաստանի դեմ նոր ռազմական էսկալացիա իրականացնելու համար։ Ադրբեջանական կողմը կոչ է արել հայկական կողմին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ փոփոխություններ կատարելով Սահմանադրության մեջ։ Արգենտինական Perfil հրատարակության հետ զրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը նշել է, թե Հայաստանին համաձայնության հասնելու դրդող գործոններից մեկն այն է, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինի, և սխալ կլինի այն բաց թողնելը։
Ըստ Ադրբեջանի նախագահի ներկայացուցչի՝ մարտին ավարտված բանակցությունները, որոնք նվիրված էին Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի տեքստին, պայմաններ են ստեղծում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար։ «Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, հրաժարվի մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներից և դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից: Խաղաղության պայմանագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը: Խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա»,- հավելել է Ամիրբեկովը:
Ադրբեջանը, փաստացի, խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթներն ընդունելուց հետո հիմա էլ նոր ու անիրականանալի պահանջներով տորպեդահարում է խաղաղության գործընթացը, սպառնում պատերազմով։ Իսկ, թե ինչո՞վ են զբաղված Հայաստանի գործող իշխանությունները, թերևս, չարժե ասել։
Ամելի Բաղյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին