Ալիևը շարունակում է հոխորտալ Փաշինյանի անողնաշարության ֆոնին
Մինչ Նիկոլ Փաշինյանը թութակի պես կրկնում է ադրբեջանական նարատիվները, լեգիտիմացնում Բաքվի քաղաքականությունը, Ադրբեջանի նախագահը կրկին հայ ժողովրդին որակել է թշնամի ու պնդել, թե հայկական ֆաշիզմի նմանն աշխարհը չի տեսել։ Ալիևը, կնոջ հետ այցելելով Աղդամում վերականգնված գյուղեր, հայտարարել է, թե հայերն իրենց ցեղասպանության են ենթարկել։ «Աղդամն ու շրջանի բոլոր գյուղերն ամբողջությամբ ավերվել էին ատելի թշնամու կողմից, ոչ մի շինություն կանգուն չէր մնացել։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս թշնամու էությունը, նրա բացարձակ անհիմն թշնամությունը մեր հանդեպ», - ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը մի ամբողջ շարք կեղծ պնդումներ է արել՝ հրաշալի հասկանալով, որ Հայաստանից հակազդեցություն չի լինի, և այդկերպ իր կեղծիքներն ավելի շատ կտարածվեն միջազգային ասպարեզում։ Ահա սա է իսկական հիբրիդային պատերազմը, որ հայ ժողովրդի հետ Հայաստանի դեմ վարում են Ադրբեջանի նախագահն ու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը։
Մինչ այդ, ՀՀ իշխանությունները շարունակում են խաղաղություն մուրալ, երկրորդ շաբաթը շարունակ հայտարարել, թե պատրաստ են ցանկացած պահի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Հակառակորդը բոլորովին նման ցանկություն չունի, ընդհակառակը, հարձակման նոր հող է նախապատրաստում։
Մարի Առուստամյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին