Այս քարոզարշավը որոշակիորեն խնդրահարույց էր, քանի որ կար բավականին ասիմետրիա. Չալաբյանն ակնհայտ խախտման երկու դրվագ է նշում (Տեսանյութ)
Այսօր՝ երկու շաբաթ անց, ավարտվում է ընտրությունների քարոզարշավը և մենք ցանկանում ենք հանրությանը ներկայացնել քարոզարշավի ընթացքում կատարված խախտումները, վերլուծությունը, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» դիտորդական նախաձեռնության անդամ, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Չալաբյանն արձանագրեց՝ որքան էլ թվում է՝ կարևորն ընտրությունների օրն է, իրականում ընտրությունների ճակատագիրը զգալի չափով որոշվում է քարոզարշավի ընթացքում.«Այդ տեսանկյունից ցանկանում ենք արձանագրել, որ այս քարոզարշավը որոշակիորեն խնդրահարույց էր, քանի որ կար բավականին ասիմետրիա՝ մի կողմից իշխանության թեկնածուի, մյուս կողմից՝ ընտրության մասնակցող բոլոր թեկնածուների միջև։
Խախտումների առաջին դրվագը տեղի է ունեցել մարտի 18-ին, երբ Civic.am կայքը, որը տարբեր տվյալներով կապված է իշխանության հետ, հրապարակել է սոցիոլոգիական հարցման արդյունքներ, որով Գյումրիի ընտրությունների ընդգծված առաջատարը ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանն է։
Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը միարժեք սահմանում է, որ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ հրապարակելիս հարցում իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ձևը, հարցերի ճշգրիտ ձևակերպումը, հավաքման ձևը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին։ Այսինքն՝ սա արվում է նրա համար, որ առավելագույնս ճշգրիտ տեղեկատվություն տրամադրվի ընտրողներին և սոցիոլոգիական հարցման անվան տակ ընտրողների վրա ազդեցություն չգործվի»։
Նա նշեց, որ այս պահանջներից և ոչ մեկը չի հրապարակվել, ավելին՝ հրապարակված չի նաև հարցում անցկացրած կազմակերպության անունը։
Ըստ բանախոսի՝ սա Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի աղաղակող խախտում է.«Ուզում ենք ՀՀ դատախազությանը հանցագործության մասին հաղորդում ներկայացնել այս մասով և կոչ ենք անում նրանց հետաքննել Ընտրական օրենսգրքի այս ակնհայտ խախտումը»։
Նախընտրական խախտումների երկրորդ դեպքը, Չալաբյանի տեղեկացմամբ, տեղի է ունեցել մարտի 27-ին.«Գիտեք, որ երեկ բավականին մեծ աղմուկ էր՝ ընտրակաշառքների հետ կապված, դրա առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, այսօր էլ գործողությունները շարունակվում են։
Բայց նույն ժամանակ՝ դրան զուգահեռ, ԱԺ ճեպազրույցի ընթացքում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդես է եկել այսպիսի հայտարարությամբ՝ «ընտրակաշառքը գենետիկորեն կապված է ընդդիմության հետ»։
Այսպիսի հայտարարությունն իր մեջ պարունակում է ակնհայտ զրպարտության տարրեր, բայց նաև սպառնալիք է ընտրությանը մասնակցող թեկնածուների նկատմամբ, քանի որ չի նշվում, թե կոնկրետ որ թեկնածուին է դա վերաբերում»։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Փակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացը
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ