Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. ինչու է լարված ՀՖՖ նախագահը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան հայտարարություն էր արել և ի մասնավորի զգուշացրել էր, որ կարող են եվրոպական երկրներում երկրպագուական խմբերի հետ արշավ սկսել՝ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ընտրվելու դեմ, եթե նա իր հրաժարականի մասին չհայտարարի: Նկատենք, որ այդ հայտարարությունը շարժման կողմից չէր, այլ անհատի: Բայց, չնայած դրան, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը բավականին արագ ու կտրուկ արձագանքեց հիշյալ հայտարարությանը:
Հետաքրքիր է, որ մի իրավիճակում, երբ Հայաստանի ֆուտբոլային հանրույթն ու ֆուտբոլասերները սպասում էին և դեռ սպասում են ՀՖՖ նախագահի հրաժարականի հայտարարությանը, Արմեն Մելիքբեկյանը գերադասեց անդրադառնալ մեկ անձի, մեկ երկրպագուի հայտարարությանը, թեկուզ և նա լինի երկրպագուական շարժման հիմնադիր:
Ինչի՞ մասին է խոսում Մելիքբեկյանի նման նյարդային արձագանքը: Նախ՝ ակնհայտ է, որ անձամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի համար ապրիլի 3-ին նախատեսված ՈՒԵՖԱ-ի Գործկոմի անդամների ընտրությունը չափազանց կարևոր է, կարելի է ասել՝ կենաց-մահու նշանակություն ունի:
Երկրորդ՝ նրան, բնական է, անհանգստացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թողնելու հեռանկարը, ինչը կարող է իրականություն դառնալ արդեն մի քանի օրից: Ավելին, լարվածության առիթ կարող է լինել նաև նոր նախագահի օրոք սպասվելիք աուդիտը ՀՖՖ-ում:
Սակայն մեկ այլ բան էլ ուշադրություն գրավեց ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հայտարարության մեջ. խոսքը «փաշինյանական խոսույթի» կամ, եթե կուզեք, նոտաների մասին է: Ահավասիկ. «Նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը»: Գումարած՝ «մենք չենք թույլ տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց...», և այլն:
Դեռ մի կողմ դնենք այն, որ մարդն իրեն նույնացնում է «հայկական ֆուտբոլի» հետ: Ընդունեք, որ լսելիք են սղոցում առիթ-անառիթ ինքնիշխանության մասին շահարկումները, այդ թվում՝ ինչ-որ կազմակերպությունում Հայաստանի ինչ-որ ներկայացուցչի լինել-չլինելու հետ կապված: Այդպես էլ ուզում ես ասել՝ լսե՛ք, դուք «ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»: Ֆուտբոլի, անգամ ֆուտբոլի չէ, այլ՝ ֆուտբոլային կառույցներում պաշտոնների հետ կապված հարց է, ի՜նչ «հակապետական», ինչ «հարված ինքնիշխանությա՜նը»...
Իսկ պետության հարգի մասին ավելի լավ է հիշել երկրի մարզական պատիվը ոտնահարող ու խայտառակող պարտությունների համատեքստում, այլ ոչ թե անձնական կարիերայի, եթե այն անգամ միջազգային կառույցի հետ է կապված:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին