Արա Աբրահամյանին առանց պատճառաբանության ժամեր շարունակ պահել են «Զվարթնոցում»
«Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում պահել են երեք ժամից ավելի` առանց բացատրություն տալու, թե ինչու են խոչընդոտում նրա մուտքը Հայաստան։ Որևէ պարզաբանում այդպես էլ չեն տվել, միայն ժամեր անց անակնկալ թույլ են տվել մուտք գործել Հայաստան։
ՌՀՄ նախագահը Հայաստան էր եկել մեծ պատվիրակությամբ, այդ թվում` ռուս և արևմտյան գործարարների ուղեկցությամբ, որոնց հետ միջազգային համաժողով պիտի անցկացներ` քննարկելու Հայաստանի ներդրումային հնարավորությունները, բայց գործող իշխանությունները նման կարևորագույն ձեռնարկին աջակցելու փոխարեն, ընդհակառակը, վնասել են։ Հերթական անգամ վնասել են հայ-ռուսական հարաբերություններին, իրենց պահվածքով վիրավորել «Ռուսաստանի հայերի միության» նախագահին։ Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան խոչընդոտվում է, նախորդ անգամ պատճառաբանել էին, թե նա Հայաստան էր ժամանել պերսոնա նոն-գրատա ճանաչված Անդրանիկ Միհրանյանի հետ։
Միհրանյանի մուտքը Հայաստան արգելել էին, Արա Աբրահամյանին թույլ տվել, այս անգամ որևէ այլ անձի վերաբերյալ որոշում կայացված չի եղել։ Փաստացի ամբողջ պատվիրակությունից միայն Արա Աբրահամյանի մուտքն են խոչընդոտել։ Վերջինս, դուրս գալով, շնորհակալություն էր հայտնել «Զվարթնոցի» աշխատակիցներին, նշել, որ նրանք պարզապես հրահանգ էին կատարում։ Արա Աբրահամյանը խոստացել է 2 օր անց հայտնել իր համար խոչընդոտներ ստեղծելու պատճառները, նշել, թե տեղյակ է դրանցից, բայց առայժմ չի ցանկանում խոսել։
Ընդհանրապես, Հայաստանի գործող իշխանությունները բազմաթիվ անձանց նկատմամբ են այսպիսի գործողություններ արել։ Ռուսաստանում հայտնի շատ հայազգի գործիչների պարզապես արգելել են մուտք գործել Հայաստան, ինչպես նաև մի քանի այլ եվրոպական երկրներում հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչների։ Պատճառն ընդամենը մեկն է, այդ մարդիկ հանդգնում են քննադատել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Եվ եթե արևմտյան երկրների ներկայացուցիչների դեպքում զուտ անձնավորված խնդիր է, ապա ռուսաստանահայերի նկատմամբ վերաբերմունքը նաև վերաբերմունք է հենց բուն Մոսկվայի նկատմամբ. անցանկալի անձ ճանաչված անձինք բոլորն էլ մեծ կապեր ունեն ռուսական պաշտոնական շրջանակների հետ։
Ելենա Դավթյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT