Տեխնիկական անճշտությունների պատճառով Գյումրիի որոշ տեղամասերում կլինի վերահաշվարկ
Տեխնիկական անճշտություններ պատճառով Գյումրիի մի քանի տեղամասերում կլինի վերահաշվարկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 31-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ նշեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը: Հանձնաժողովի նիստի օրակարգում միայն մեկ հարց էր՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի մարտի 30-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախնական արդյունքների ամփոփում և արձանագրությամբ վավերացում:
Վերահաշվարկը հիմնականում տեխնիկական խնդրի պատճառով է: «Հինգ տեղամասերում արձանագրվել են անճշտություններ արձանագրություններում՝ տրամադրվող կտրոնների թվի հետ կապված: Դա հիմնականում տեխնիկական խնդիր է, որը վերաբերում է հանձնաժողովի կողմից տրամադրած համարակալված կտրոններին, բայց ամեն դեպքում մեր կողմից վերահաշվարկ կարվի, որպեսզի չլինեն խոսակցություններ անճշտությունների մասին. դրանք 31/22, 31/70, 31/67, 31/50, 31/41 տեղամասերն են»,-նշեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ հավելելով, որ հնարավոր է նաև այս տեղամասերից բացի, պատահականության սկզբունքով, վերահաշվարկ արվի նաև ևս երեք տեղամասում:
Թիվ 31 ԸԸՀ-ն քաղաքացիական ուժերի կողմից վերահաշվարկի դիմումներ մինչ այս պահը չի ստացել։ Ուժերը դա կարող են անել մինչև ապրիլի 1-ը 11:00:
Անդրադառնալով ընտրությունների ընթացքին, թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը գրավոր բողոքներ ընտրախախտումների մասին որևէ քաղաքական ուժից չեն ստացել: «Եղել է բողոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, որը վերաբերել է ոչ թե ընտրական պրոցեսին, այլ ընտրության օրը քարոզչությանը: Մենք այդ փաստերը կուսումնասիրենք: Մեկ գրություն էլ ստացել ենք ՀՀ Ոստիկանությունից այն մասին, որ իրենք զանգ են ստացել քաղաքացուց, ով բողոքել է, որ հանձնաժողովի նախագահը իր գործառույթներին չի տիրապետում»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT