Յոթնամյա ավեր. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ լրացավ ուղիղ 7 տարին այն օրից, երբ Նիկոլ Փաշինյանը 2018 թ. մարտի 31-ին սկսեց իր քայլարշավը Գյումրուց դեպի Երևան: Այդ քայլքն «ավարտվեց» 2018 թ. մայիսի 8-ով...
Կա տեսակետ, որ հիմա էլ Գյումրուց պիտի սկսվի իշխանափոխությունը՝ Փաշինյանի իշխանազրկումը: Թեպետ կա նաև տպավորություն, որ կարծես մի փոքր վաղ է՝ նման միանշանակ հետևություններ անելու համար, բայց ամենևին վաղ չէ որոշ ամփոփումներ անել Փաշինյանի քայլարշավի ու դրա յոթնամյա հետևանքների հետ կապված:
Ի՞նչ ունենք (ավելի ճիշտ կլիներ ասել՝ ինչեր չունենք) դրանից 7 տարի անց:
Արցախի խնդրով բանակցային գործընթացի տապալում, «վերելակային դիվանագիտություն»՝ «ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք», ու պատերազմ, թշնամական ագրեսիվ նկրտումների լեգիտիմացում:
Ավելի քան 4000 զոհ՝ 44-օրյա պատերազմում, տարածքային լուրջ կորուստներ, էլի՝ տարածքային կորուստներ՝ առանց կրակոցի, Արցախի շրջափակում, Արցախի ուրացում՝ Փաշինյանի և իր իշխանության կողմից: Որպես հետևանք՝ Արցախի կորուստ ու հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ տոտալ հայաթափում, հայկական պատմամշակութային ահռելի ժառանգության հուշարձանների ինտենսիվ ոչնչացում թշնամու կողմից:
Հայոց ցեղասպանության ուրացման գերթափանցիկ ակնարկներ, գործնականում՝ ուրացում և Հայաստանի արտաքին-քաղաքական առաջնահերթություններից ցեղասպանության ճանաչման հարցի դուրս բերում:
Բուն Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քառակուսի կիլոմետր տարածքների զավթում, էլի՝ հարյուրավոր զոհեր, նորից հանձնում, այս անգամ՝ «սահմանազատման, սահմանագծման» անվան տակ:
Անվտանգային սպառնալիքների ավելացում ու ահագնացում:
Աղքատության խորացում:
Պետական պարտքի կրկնապատկում:
Թմրամոլության, խաղամոլության, հանցագործությունների շոշափելի աճ:
Կոռուպցիայի արմատավորում:
Դատական իշխանության անկախության նախադրյալների ոչնչացում և ենթարկեցում գործադիրին:
Պետական, այդ թվում՝ իրավապահ ամբողջ համակարգի ծառայեցում մեկ անձի քմահաճույքներին ու շահերին:
Արժեհամակարգային խեղաթյուրում, պատերազմ Հայ առաքելական եկեղեցու դեմ, Հայոց պատմության դեմ, ազգային բոլոր արժեքների դեմ:
Եվ այլն, և այդպես շարունակ:
Իսկ դրական ինչ-որ բան գտնելը դժվար է, չափազանց դժվար, եթե չասենք՝ անհնար: Լավ, համոզեցիք, ասֆալտ են անում...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT