Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Իշխանության` ամեն գնով պահպանումը ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն․ Հովհաննես Իշխանյան ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է. Արմեն ՍտեփանյանՓաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքները վարույթ են ընդունվել. Արամ Վարդևանյան Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, իշխանությունն ասում է` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կենսաթոշակները 50%- ով պետք է բարձրանան. «Հայաքվեն» ստորագրահավաք է նախաձեռնում. ասուլիսԵվրամիության արևային հզորությունները հինգ տարում կրկնապատկվելու են Խաղաղության պատրանք․ Փաշինյանի խոստումներն ու մեր իրականությունըՔաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէՄոսկվայում տեղի է ունեցել Արևելագիտության ինստիտուտի ուսանողական ինտելեկտուալ մրցույթ Ուզել են Արշակ Սրբազանի գրպանը բան գցեն, հիշել են՝ սքեմը գրպան չունի. Հայկ Մամիջանյան Վաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Ֆասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքը Հայաստանում հիմնավորված է անորակ քաղաքական մշակույթը, մի բան, որ էդպես էլ չի ստացվում փոխել. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը փաստացի կրճատում բանակը, և երկիրը անպաշտպան թողնում հնարավոր նոր թշնամական ագրեսիայի առաջ. Ա. ՉալաբյանՍուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՄհեր Ավետիսյանը Տավրիչեսկի պալատում հանդես է եկել «Հայրենական մեծ պատերազմը ԱՊՀ ժողովուրդների հավաքական հիշողության մեջ․ Հաղթանակի 80-ամյակին» նվիրված միջազգային կոնֆերանսումՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել
Տնտեսություն

Էլեկտրաէներգիայի բացասական գներ. ինչպե՞ս դա հնարավոր դարձավ Եվրոպայում և ի՞նչ է դա նշանակում

Վերջերս Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները հասել են բացասական արժեքների։ rbc.ua–ն փորձել է պարզել, թե ի՞նչ է բացասական գինը, ինչո՞ւ են դրանք հնարավոր Եվրոպայում, և արդյո՞ք դրանք ազդում են էլեկտրաէներգիայի վճարների վրա:

Գերմանիայում արևային էներգիայի արտադրության բարձր մակարդակը մի շարք երկրներում գները հասցրել է բացասական միջակայք: Եվրոպական Epex Spot SE բորսայի տվյալների համաձայն մարտի 3-ին Գերմանիայում ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում գները նվազել են մինչև -17,73 եվրո/ՄՎտժ: Նիդեռլանդներում և Բելգիայում գները նույնպես զրոյից ցածր են ընկել։

Բացասական գները դառնում են ավելի տարածված Եվրոպայում, քանի որ վերականգնվող աղբյուրները հեղեղել են ցանցը և մատակարարումը գերազանցում է պահանջարկին: Ինչ վերաբերում է սպառողներին, ապա գնի նվազումը զգացվում է հիմնականում հյուսիսային Եվրոպայում։ Այնուամենայնիվ, դա անհանգստություն է առաջացնում արևային և հողմային էներգիայի ներդրողների համար, քանի որ բացասական գները նվազեցնում են եկամտաբերությունը:

Հատկանշական է այն, որ նման իրավիճակ առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում։ Օրինակ 2023 թվականի մայիսին Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում էներգիայի 1 մեգավատի արժեքը նվազել էր մինչև -41 եվրոցենտ։ Իսկ այս տարի Եվրոպան, ամենայն հավանականությամբ, կտեսնի ռեկորդային թվով ժամեր, երբ էլեկտրաէներգիայի գները զրոյից ցածր կլինեն:

Ի՞նչն է առաջացնում բացասական գներ և որտե՞ղ է դա տարածված: Ինչպես նավթն ու բնական գազը, այնպես էլ էլեկտրաէներգիան վաճառվում է մեծածախ շուկաներում։ Տարբերությունն այն է, որ նավթն ու գազը կարող են պահեստավորվել, մինչդեռ էլեկտրաէներգիան արտադրվում և սպառվում է ակնթարթորեն։ Եվ եթե արտադրվող հզորությունը գերազանցում է պահանջարկը և չի կարող պահվել հետագա օգտագործման համար (պահեստավորման համար ցանցին միացված մարտկոցների սահմանափակ քանակի պատճառով), ապա գներն ընկնում են զրոյից ցածր:

Երբ դա տեղի է ունենում, արտադրողները փաստորեն ստիպված են լինում վճարել սպառողներին ավելորդ էներգիան օգտագործելու համար:

Ակնկալվում է, որ Եվրոպայի ամենամեծ արևային շուկան՝ Գերմանիան, 2025 թվականին կգերազանցի վերականգնվող էներգիայի 100 ԳՎտ տեղադրված հզորությունը։ Սա ավելի քան երկու անգամ գերազանցում է հինգ տարի առաջվա ցուցանիշը: Կանխատեսվում է, որ արևային էներգիայի արտադրությունը կկազմի Գերմանիայում էլեկտրաէներգիայի ընդհանուր տարեկան արտադրության գրեթե 20 %-ը և Եվրոպայի որոշ այլ մասերում 15 %-ը:

Ո՞ր երկրներն են տուժում էլեկտրաէներգիայի բացասական գներից:

Բացասական գներն առաջին անգամ գրանցվել են Գերմանիայում 2008 թվականին։ Իսկ վերջին տարիներին դրանք գնալով ավելի են տարածվում ամբողջ աշխարհում՝ Եվրոպայից մինչև Ավստրալիա և ԱՄՆ։ Ընդհանուր առմամբ, Հյուսիսային Եվրոպայի երկրներն ունեն զրոյից ցածր գների ամենաբարձր հաճախականությունը։

Բացի դա բացասական գները գնալով ավելի տարածված են ԱՄՆ-ում՝ քամու և արևի արտադրության աճի և ցանցի պահեստավորման հզորության պակասի պատճառով: Իսկ ո՞րն է բացասական գնագոյացման պատճառը և արդյո՞ք դա ազդում է էլեկտրաէներգիայի վճարների վրա: Ռիսկերն այն են, որ բացասական գները նվազեցնում են էլեկտրաէներգիայի միջին մեծածախ գինը, ինչը նվազեցնում է կանաչ էներգիայից ստացվող շահույթը։ Եվ եթե վերականգնվող աղբյուրների նախագծերը տնտեսապես ավելի քիչ գրավիչ դառնան, ապա դա կարող է դանդաղեցնել անցումը զրոյական արտանետումների համակարգին:

Օրինակ արևային էներգիան այնքան տարածված է Իսպանիայում, որ այն հանգեցնում է երկար ժամանակաշրջանների՝ զրոյական գներով: Փորձելով պաշտպանել նախագծերը բացասական գներից, վերականգնվող էներգիայի արտադրողները կնքում են էլեկտրաէներգիայի վաճառքի երկարաժամկետ պայմանագրեր, սովորաբար ավելի քան 10 տարի ժամկետով: Եվ դա կարող է ավելի խորացնել խնդիրը՝ ավելի քիչ խթաններ ստեղծելով վերականգնվող էներգիա արտադրողների համար նվազեցնելով արտադրությունն ավելցուկային ժամանակահատվածներում:

Սպառողների ճնշող մեծամասնության համար բացասական գները չեն նշանակում էներգիայի ավելի ցածր վարձավճար, քանի որ նրանք դա ստանում են ֆիքսված գնով պայմանագրերի միջոցով, որոնք չեն արտացոլում մեծածախ շուկաների տատանումները: Այսինքն, եթե էլեկտրաէներգիայի մեծածախ գներն

իջնեին զրոյից, օրինակ, Ուկրաինայում, ապա նույն տնային սպառողների համար դա չի արտացոլվի վճարումներում։ Որովհետև էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվում է կառավարության որոշմամբ։

Այնուամենայնիվ, Հյուսիսային Եվրոպայում ավելի քան 1 միլիոն օգտատերեր ունեն մեծածախ գների հետ կապված պայմանագրեր: Իսկ երբ որոշակի ժամի գինը զրոյից էլ ցած է իջնում, դրանք հատուկ այդ ժամանակի համար վարկավորվում են։ Գաղափարն է պիկ և էլեկտրաէներգիայի ցածր գնի ժամանակաշրջաններում խրախուսել էլեկտրական մեքենաները լիցքավորելու և էներգատար սարքեր օգտագործելու սովորությունը: Բայց եթե նույնիսկ սպառողներին վճարեն դրանցից որոշակի ժամի օգտվելու համար, հաշիվները զրոյի չեն հասնի։ Նախ այն կարող է տևել ընդամենը մի քանի ժամ, և երկրորդ՝ վճարները ներառում են ցանցի վճարներ, հարկեր և այլն։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]