Սարիկ Մինասյանի թաղի 2 տեղամասերում նա ստացել է 57 % և 68 % ձայն. ԿԸՀ-ին կոչ ենք անում ստուգել բողոքները. Չալաբյան
Գյումրիի 31/69 և 31/70 ընտրատարածքները, շատ կոնկրետ առանձնացել են ոչ միայն բարձր ընտրական մասնակցությամբ, այլև իշխանության թեկնածուի օգտին տրված անոմալ բարձր ձայներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ նկատելով, որ ըստ լուրերի, դա ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի թաղն է, որտեղ նա ծնվել է:
«Եթե Գյումրիում միջինում նա ստացել է 36% աջակցություն, ապա 31/69 ընտրատեղամասում նա ստացել է 57%, իսկ 31/70-ում՝ 68%, որը ընդհանրապես ասած ամենաբարձր թիվն է որևէ թեկնածու օգտին տված: Սա ինքնին կարող էր նորմալ լինել, եթե այդ երկու ընտրատեղամասերի շուրջը և նրանց ներսում օրվա ընթացքում անընդհատ խախտումների մասին բողոքներ չստացվեին, ընդ որում ոչ միայն մեր դիտորդական առաքելությունից, այլև այլ դիտորդական առաքելություններից, վստահված անձանցից, լրագրողներից: Այդտեղ կային կուտակումներ, ընդ որում հիմնականում մոտավորապես նույն տեսքի, նույն կերպ հագնված, մոտավորապես նույն տարիքային խմբի և նույն սեռային խմբի քաղաքացիների:
Երկրորդը, զգացվում էր, որ նրանք փորձում են ներգործել քաղաքացիների վրա, որոնք գալիս էին ընտրական տեղամաս: Ավելին, մենք կարողացել ենք արձանագրել այդ ընտրատեղամասերի մեջ մեջտեղում ընտրատեղամասից բառացիորեն 35 մետր հեռավորության վրա գործող Սարիկ Մինասյանի ապօրինի ընտրական շտաբի առկայությունը: Այդտեղ փորձում էին քաղաքացիներին ուղղորդել, և երբ որ մենք փորձեցինք այդ շտաբը ներթափանցել, տեղի ունեցավ այն միջադեպը:
31/70 ընտրատեղամասից բողոքներ ենք ստացել մի քանի անգամ բաց քվեարկության մասին, ուստի այդ բոլորը համախմբի մեջ, կարող ենք ենթադրություն կատարել, որ այդ կոնկրետ երկու տեղամասերում քվեարկության արդյունքները հավաստի չեն և չեն արտացոլում բնակչության իրական կամքը: Մենք կոչ ենք անում կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատուկ ուսումնասիրել այդ երկու ընտրատարածքների ստացվող բոլոր բողոքները և որոշում կայացնել արդյոք վավեր են ճանաչվում այդ երկու ընտրատեղամասերում տեղի ունեցած քվեարկության արդյունքները»,- ընդգծեց Չալաբյանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT