Որ մյուս անգամ չափները չանցնեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ քպական պատգամավոր Վիլեն Գաբրիել յանն, ինչպես հայտնի է, ստիպված եղավ հայտարարել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նման հայտարարություն նա արեց այն բանից հետո, երբ անսթափ վիճակում Գյումրիում մարտի 30-ին դրսևորել էր պատգամավորի կարգավիճակին անհարիր ու, առհասարակ, անընդունելի պահվածք, այդ թվում՝ հայհոյական արտահայտություններ էր արել այդ պահին իր մասնագիտական պարտականությունները կատարող «Եվրոմեդիա 24» միջազգային հեռուստաընկերության լրագրողի հասցեին: Բացի այդ, դրանից հետո էլ նա անընդունելի (մեղմ ասած) պահվածք էր դրսևորել նաև այլ լրագրողների նկատմամբ:
Ի վերջո, նախօրեին Վիլեն Գաբրիել յանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ ընդունելով, որ պատգամավորին անվայել պահվածք է դրսևորել:
Իրականում ՔՊ-ի ու հատկապես այդ կուսակցության պատգամավորների շարքերում Վիլեն Գաբրիել յանը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, որ «աչքի է ընկել» անհարիր ու անհարգալից պահվածքով, հասարակության հանդեպ ընդհանրապես, լրագրողների հանդեպ՝ մասնավորապես: Ամենաթարմ օրինակը քպական Անդրանիկ Քոչարյանի պահվածքն է, որի համար ո՛չ ինքը, ո՛չ իր խմբակցությունը անգամ ներողություն չխնդրեցին: Բայց սա էլ առաջինը չէ: Երևի թե վերջինն էլ չի լինի՝ հաշվի առնելով այս կուսակցության ու նրա պատգամավորների մեծ մասի էությունը:
Մյուս կողմից՝ թեպետ մեր երկրում շատ բան է գլխիվայր շրջվել, մանավանդ՝ վերջին տարիներին, բայց լրագրողների մասնագիտական համերաշխությունը, այնուամենայնիվ, գործեց Գյումրու միջադեպի պարագայում: Նախ՝ լրագրողները թե՛ տեղում իրենց շատ լավ ու համերաշխ դրսևորեցին, թե՛ հետագայում, երբ ստորագրահավաք եղավ՝ անընդունելի միջադեպը դատապարտելու հետ կապված:
Այսինքն, կատարվածը հասարակական մեծ հնչեղություն ստացավ, լրագրողները համախմբվեցին ու համերաշխություն դրսևորեցին իրենց գործընկերոջ (գործընկերների) ու, ընդհանրապես, իրենց մասնագիտական իրավունքները պաշտպանելու առումով և հանրագումարում կարողացան որոշակի «դաս տալ» բոլոր նրանց, ովքեր չափները կորցրել են, նաև «դեղին քարտ» ցույց տալ բոլոր նրանց, ովքեր մտքներովը կանցկացնեն չափները կորցնել...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT